All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Փոլ Չաթեր (Խաչիկ Աստվածատուրյան)

1846-1926

Ծնվել է Կալկաթայում
Մոտ քսան կազմակերպությունների եւ ընկերությունների սեփականատեր
Բանկիր, միջազգային ձեռնարկությունների համատեր
Հաշտարար դատավոր, օրենսդրական խորհրդի անդամ
Վիկտորիա թագուհու 1897 թ. ալմաստե հոբելյանի
տոնակատարության կոմիտեի նախագահ
«Սեն Միշել եւ Սեն Ջորջ» շքանշանների ասպետ
Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ
Իրավագիտության դոկտոր

Թվում է թե էլ ի՞նչ կարելի է ավելացնել այս ամենին: Դժվար է պատկերացնել նման հարմար հանգամանքների զուգադիպում, ինչի շնորհիվ Պարսկաստանից գաղթաց ընտանիքի 13-րդ զավակը կարողացել է հասնել նման բարձունքների: Սակայն բախտը բարիացակամ է միայն նրանց նկատմամբ, ով երախտապարտությամբ է ընդունում ինքնահաստատման հնարավորությունը, որը տրվում է բոլորին անխտիր, բայց եզակիներն են իրագործում:

 

 

Պողոս Խաչիկ Աստվածատուրյանը ծնվել է 1846 թվականին Կալկաթայում (Բրիտանական Հնդկաստան) եւ մկրտվել է հայկական Սբ. Նազարեթ եկեղեցում:

Անկասկած երիտասարդ գրագիրը' դրամային կտրոնները հանձնելիս եւ հաճախորդների գիրքը լրացնելիս, ուրիշ նպատակներ էր հետապնդում: Ուսումնասիրելով բանկի հաճախորդների եւ աշխատողների վարքագիծը, Խաչիկը շատ արագ կողմնորոշվեց, թե ինչպես է պետք շփվել աշխարհիս մեծերի հետ եւ շուտով կարողացավ շահել նրանցից շատերի վստահությունը: Չաթերի կյանքում մեծ դեր խաղացին կապերը նշանավոր Սասուն ընտանիքի անդամների հետ, որոնց միջոցով նա ներթափանցեց Հոնկոնգի բորսա եւ վերածվեց խոշոր ֆինանսական գործակալի, ծանոթացավ բանկային կառավարման համակարգի բոլոր փուլերին եւ, ի վերջո, դարձավ գաղութի մեծահարուստներից մեկը:

Ամբողջ կյանքի ընթացքում սըր Փոլ Չաթերը խոշոր գումարներ էր նվիրում Հոնգկոնգի, Կալկաթայի, Լոնդոնի, Փարիզի, Նանծինգի, Պեկինի հասարակական եւ կրոնա-լուսավորչական կազմակերպություններին:

Չաթերի կտակի համաձայն, որը անվեհապահորեն կատարեց նրա կինը՝ լեդի Մարիա Քրիստինը, ժառանգներ չունեցող նրանց ընտանիքի ունեցվացքի մեծ մասը փոխանցվեց Հարավարևելյան Ասիայի, Կալկաթայի եւ Հնդկաստանի եւ ուրիշ քաղաքներում գնտվող հայ եկեղեցիներին, ինչպես նաեւ մի մասը տրամադրվեց այն քոլեջին, որտեղ ժամանակին սովորել էր Փոլը:

Այդ քայլի ընկալումը միանշանակ չէր: Չաթերի անունը հիշատակելու նպատակով ուսումնական հաստատությունը որոշում կայացրեց առավոտյան օրհներգը ուղեկցել. «Մենք երախտապարտ ենք մեր բարերարին' հարգարժան Փոլ Չաթերին» տողերով: Օրհներգը կատարվում էր Չաթերի նկարի առջեւ, որի հեղինակն էր բրիտանացի հռչակավոր վարպետ Ջորջ Հենրին:

Կալկաթայի հայ եկեղեցին նաեւ մի շինություն կանգնեցրեց, որը կոչվեց «սըր Չաթերի տուն»: Իսկ ինչ վերաբերվում է մնացած կրոնական կազմակերպություններին, ապա սրանք շատ սառը արձագանքեցին ֆինանսական մագնատի որոշմանը, ընկալելով նրա քայլը իբրեւ հերթական մեծաքսակի խենթություն:

Բացի փողից Չաթերը քաղաքին ժառանգեց սեփական տունը' հայտնի «Մարմարե սյուներով» դղյակը, նմանակը չունեցող ճենապակեղենու հավաքածուն, որի մեջ էին մտնում չինական ավանադական արձանիկները, ինչպես նաեւ Հոնգկոնգի 500-ամյակին նվիրված՝ «Հոնգկոնգը դարերում» կտավների հավաքածուն:

Փոլ Չաթերը անտարբեր չէր իր սիրելի Հոնգկոնգի նկատմամբ: Դրա մասին խոսում է այն փաստը, որ նա ինքնուրույն վերականգնեց քաղաքի հատակագծի պատմական նախագիծը, որը եւ ընդունվեց իբրեւ 21-րդ դարի քաղաքաշինության հիմք:

Հոնգկոնգի կենտրոնի հարեւանությամբ այսօր ձգվում է Չաթեր-րոուդ փողոցը, իսկ մյուս կողմում գտնվում է Չաթեր Գարդեն հանրային այգին' երկուսն էլ կոչվել են Փոլ Չաթերի պատվին եւ կանգնած են ժամանակին ծովից խլաց հողերի վրա:

Չաթեր-րոուդ փողոցում վեր է խոյանում 30 մետրանոց գրասենյակային Chater House շենքը, որը պատկանում է Hongkong Land ընկերությանը: Շենքի հիմնադիրը եղել է Չաթերը' նրա կիսանդրին եւ հարթաքանդակ պատկերը հուշատախտակի վրա այսօր կարելի է տեսնել շենքի մուտքի մոտ:

Քեննեդի-թաուն (Սայվան) թաղամասում գնտվում է Խաչիկ-սթրիթ փողոցը, որը նույնպես կոչված է սըր Փոլ Չաթերի պատվին:

Ավելորդ չի նշել, որ Հարավարևելյան Ասիան եւ Հնդկաստանը բարենպաստ պայմաններ են ստեղծել ոչ միայն մեր հերոսի, այլեւ հայ ազգի շատ ու շատ ներկայացուցիչների ինքնաարտահայտման համար:

1821 թվականից ի վեր Կալկաթայում գործում է Մնացական Վարդանյանի եւ Աստվածատուր Մուրադխանյանի կողմից հիմնած Հայկական մարդասիրական ճեմարանը:

1922-ին Դավիթ Դավթյանը իր սեփական միջոցներով հիմնում է Դավթյան օրիորդաց տարրական վարժարանը, որի առաքելությունը պատանի աղջիկներին մայրական եւ կանացի ոգուն համապատասխան կրթություն տալն էր: Վարժարանի խնամակալության տակ էր գտնվում 60 աղջիկ: Զավակ չունեցող Դավիթ Դավթյանը հաճախ ասում էր. «Տե՜ր իմ, դու չպարգեւեցիր ինձ երեխաներ, բայց փոխարենը նվիրեցիր վաթսուն ժառանգ»:

Առաջին հայկական եկեղեցին՝ Սբ. Նազարեթը, կառուցվեց փայտից 1707 թվականին: 1724 թվականին անխոնջ աղա Նազարը սեփական անունը հավերժացրեց' նույն տեղում քարե եկեղեցի հիմնելով: Մի քանի տարի անց՝ 1734-ին Մանուել Խարմալյանը ավելացրեց զանգակատունը, իսկ 1790 թվականին Խաչիկ Առաքելը, որը Չաթերի նախապապն էր՝ ժամացույցով աշտարակը: Այդ ժամացույցը գործում է մինչ օրերս:

Չաթերի նախնին համոզված ռոյալիստ էր: 1789 թվականին Գեորգ III-ի ապաքինման առիթով նա սեփական գումարով տոնախմբություն կազմակերպեց քաղաքում: Այդ շքեղ արարողության մասին խոսում էր ամբողջ Բրիտանական կայսրությունը, իսկ հուզված արքան, ի պատասխան, հավատարիմ հպատակին պարգեւեց ընծայագրով սեփական նկարը:

Արքան ամենից շատ տպավպրված էր, երբ ապաքինվելուց հետո նա տեսավ մարդկանց մեջ արթնացած հայրենասիրությունը եւ մարդկայնությունը, քանզի այդ օրը Խաչիկ Առաքելը քաղաքի գանձարան 10 միլիոն ռուփի մուծեց պարտքի գերիներին' սննկացած բանկիրներից սկսած մինչեւ հասարակ քաղաքացիները, բանտից ազատելու համար:

Նույնիսկ հնաբնակները նման բան չէին հիշում:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։