All of Armenia

Երևան 28 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Փիթեր Բալաքյան

Ծնվել է 1951 թվականին ԱՄՆ-ում
2016-ի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
Բանասիրական գիտությունների դոկտոր
Բանաստեղծ, գրող, հետազոտող

 

Փիթեր Բալաքյանը ծնվել և մեծացել է Ամերիկայում, Նյու-Ջերսիում: Նա ծագումով հայ է և երրորդ սերնդի ամերիկացի: Հինգ բանաստեղծական ժողովածուների և երկու վեպ-բեսթսելերների հեղինակ է: Սկսած 80-ական թվականների կեսերից նրա բանաստեղծություններն ընդգրկվել են ժամանակակից ամերիկյան պոեզիայի գրեթե բոլոր անթոլոգիաների մեջ:

Փիթեր Բալաքյանի ստեղծագործությունը՝ և՛ պոեզիան, և՛ արձակը, հանդիսանում են ամերիկյան գրականության անբաժան մասը: Սա պետք է ընդգծել, որովհետև այս դեպքում ամեն ինչ չէ, որ միանշանակ է և պարզ: Բանն այն է, որ բանաստեղծը նայում է աշխարհին «հայկական աչքերով», ընկալում և գնահատում է կյանքի երևույթներն իր «հայկական չափանիշով», և նրա ստեղծագործությունը, մեծ մասամբ, նրա հայկական գիտակցության և աշխարհընկալման պտուղն է:

Փիթեր Բալաքյանն ասում է․ «Իմ ճանապարհորդությունը բերեց ինձ՝ որպես պոետի, դեպի իմ հայկական անցյալը»: Ապագա գրողի ինքնորոշման համար առանցքային դեր խաղացին ցեղասպանության ողբերգությունը վերապրած իր սիրելի տատիկի հետ երկար, անվերջ զրույցները: Այդ թեման Բալաքյանի համար դարձավ մարտահրավեր, որը նա ընդունեց: Սեփական ազգի պատմական ողբերգության իմաստավորումը դարձավ նրա ստեղծագործության հիմնական, առանցքային թեման: Մանկության և վաղ պատանեկության տարիներին լսած կենսական պատմությունները նա դասակարգեց իբրև համամարդկային դժբախտություն և ընթերցողին դարձրեց դրա մասնակիցը. ստիպեց ապրումակցել, ցավակցել, շոշափել անձնական առնչությունը...

Զարմանալի է, որ Նյու-Յորքի ամենահեղինակավոր շրջաններից մեկում ծնված և ամբողջ կյանքն անցկացրած մարդը չդարձավ բանաստեղծ-ուրբանիստ, փոխարենը գրում էր Դեր-Զորի անապատի մասին, ստեղծում էր մարդկային տառապանքների ֆանտասմագորիկ պատկերներ, իրապես նատուրալիստական մանրամասներով նկարագրում էր, թե ինչպես է տատը գառան ապուր պատրաստում, և կառուցում էր բանաստեղծական պատկերներ՝ էթնոգրաֆիկ, ընդ որում՝ բացարձակ ճշգրիտ մանրամասնություններով «շինանյութից»:

Նա մշակեց իր սեփական, թափանցող, անկրկնելի ոճը, գրի նկարագրապատմողական ձևը: Նրա համար նողկալի է խոսքի պերճաբանությունն ու բանաստեղծական «հրարվեստի» ցանկացած դրսևորում: Փաստագրական և իրական մանրամասնություններով հարուստ և դրանց ավելցուկից ինչ-որ իմաստով տառապող ամերիկյան գրականության բանաստեղծական արվեստի մեջ նա ներմուծեց իր պատմական համատեքստը, ժամանակային տարածության իր կատեգորիան: Նա վառ արտահայտված անհատական ձայնով, աշխարհի անձնային տեսլականով պոետ է, և ամերիկյան գրաքննադատները բավական հիմքեր ունեն, որպեսզի նրան դասեն այսպես կոչված «միայնակ պոետների» կարգին:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։