All of Armenia

Երևան 29 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Նիկոլայ (Նիկողայոս) Ենիկոլոպով

1924-1993
Ծնվել է Կուսապատում
Սինթետիկ պոլիմերային նյութերի Ինստիտուտի հիմնադիր
ԳԱ պոլիմերային նյութերի գիտական խորհրդի նախագահ
Տարբեր երկրների Ակադեմիաների պատվավոր անդամ
2000 գիտական աշխատանքների հեղինակ
Քիմիկոս

1965 թ.-ի ապրիլի 24-ին Մոսկվայում, թուրքական դեսպանատան մոտ, որ Գրանովսկու փողոցի վրա էր, ամբոխ էր հավաքվել՝ բաղկացած հիմնականում հայ ուսանողներից: Ցուցարարների շարասյունը պսակում էր ... մոսկովյան տաքսին՝ առջևի բաց դռնով: Այնտեղից՝ հաշմանդամի հենակը թափահարող մի մարդ, ով ուսանողական տարիքի չէր, ինչ-որ բան էր աղաղակում։ Ամենայն հավանականությամբ նա փորձում էր խուճապահար իրավապահներին հասցնել կատարվողի էությունը: Նա շատ էր ուզում դուրս գալ մեքենայից, բայց դրանից մի քանի օր առաջ ոլորել էր ոտքը ...

 

Դպրոցի տասը դասարանները շնորհալի տղան ավարտել էր ինը տարում: Ընդունվել էր Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտելով՝ մեկնել էր Մոսկվա՝ աշխարհահռչակ Սեմյոնովի մոտ ասպիրանտուրայում սովորելու: Նրա հաջորդողը, ճիշտ է, չդարձավ, սակայն ստեղծեց իր սեփական դպրոցը:

Նիկոլայ Ենիկոլոպովի գյուտերը արտոնագրված են աշխարհի ամենազարգացած երկրներում: Մեր հայրենակցի գաղափարների ընդամենը մի մասի ներդրումը արտադրության մեջ Մոսկվայի համար տնտեսել է (70-ականների փոխարժեքով) 10 միլիոն ռուբլի, իսկ Ուկրաինայի համար դրանից էլ շատ'60 միլիոն:

Նոր մեթոդի շնորհիվ, պլաստմասի շատ տեսակների ստացումը թանկարժեք նավթամթերքից փոխարինվել է արդյունաբերական թափոններից նորպլաստ կազմող օրգանական և անօրգանական նյութերով:

Լինելով քիմիկ-ինժեներ, Ենիկոլոպովը գերադասում էր խնդիրների լուծման կոմպլեքսային տարբերակը: Նա ոչ միայն անթափոն տեխնոլոգիա էր ստեղծում, այլ նաև զբաղվում էր արդեն իսկ աղավաղված արտադրության կարգավորումով և առաջին հերթին՝ պոլիմերների արդյունաբերությամբ: Նա հայտնաբերեց, որ բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանների շնորհիվ պոլիմերային թափոնների զանգվածները հնարավոր է մանրացնել հատուկ աղացների միջոցով, ավելին՝ նա ստեղծեց գործընթացը հեշտացնող էքստրուդեր-սարքավորումների նոր տեսակներ:

Այս գյուտերը հետաքրքրություն առաջացրեցին ամբողջ աշխարհում: Լիցենզիա գնելու առաջարկները թափվում էին բոլոր կողմերից: Եվ զարմանալի չէ՝ դա շրջակա միջավայրի համար փրկություն էր ամեն տեսակի աղտոտվածությունից:

Ենիկոլոպովի հաջորդ՝ իրապես հանճարեղ հայտնագործությունն էր․անպետք անվադողի և ... հացի միջև կապը: Նա պարզել էր, որ բոլորին հայտնի խողովակաձև աղացները ի վիճակի չեն մանրացնել հացահատիկի կեղևը: Այս, առաջին հայացքից աննշան թերությունն իրականում «ուտում» է միլիոնավոր տոննա հացամթերք: Բայց ամենակարևորը դա չէ․ պարզվում է, որ հացահատիկի կեղևը պարունակում է մի շարք միկրոէլեմենտներ և վիտամիններ, որոնք նպաստում են բջջային թթուների ձևավորմանը և ուրեմն՝ օրգանիզմից կանցերոգենների հեռացմանը:

1985 թվականին Ենիկոլոպովը հիմնեց ԳԱ ԽՍՀՄ-ի սինթետիկ պոլիմերային նյութերի Ինստիտուտը, որի տնօրենն էր մնում մինչև իր հանկարծահաս մահը՝ 1993 թ.-ի հունվարի 22-ը, Հեյդելբերգում (Գերմանիա):

... Ղարաբաղյան Կուսապատ գյուղում մի ծեր ջրաղացպան էր ապրում: Սիրում էր կրկնել, որ մարդու առողջությունը կախված է նրանից, թե ինչ հաց է նա ուտում: Իսկ ամենաօգտակարը՝ գյուղական հացն է, որովհետև ջաղացքարի ճնշումն ու սառնությունը մանրացնում են հացահատիկն առանց մնացորդի ու կեղևի...

Հայտնագործելով պոլիմերային արտադրանքը փոշի դարձնելու սարքերը, Ենիկոլոպովը հույս ուներ, որ կվերադարձնի մարդկանց այն համեղ և առողջարար հացը, որն ուտում էին իր նախնիները...

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։