All of Armenia

Երևան 27 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Միհրան Լատիֆ

1856-1934
Ծնվել է Կոնստանդնուպոլսում
Բրազիլիայի խոշորագույն քաղաքաշինարար
Ռիո դե Ժանեյրոյի նախագծող

«Նա բրազիլացի չէր՝ այդ հայկական ընտանիքի որդին, բայց իր հինգ մատի պես գիտեր Ռիոն...»:
«Կարիերա դե լա Մանյա» թերթից:

 

Ռիո դե Ժանեյրոն, որ հիմնադրվել էր 1507 թվականին՝ երեք հարյուր ինսուն տարի շարունակ չուներ անգամ հիմնական նախագիծ։ Քաղաքն աստիճանաբար ծաղկում էր՝ մոնումենտալիստ-ճարտարապետների գլուխգործոցների շնորհիվ, մինչդեռ քաղաքաշինարարներին, չգիտես ինչու, չէին հրապուրում շինությունների կարգավորման կամ գոնե՝ տրանսպորտային կապերի մշակման աշխատանքները: 1897 թվականի հոկտեմբերին քաղաքային իշխանությունները կայացրին Ռիոն միասնական համալիրի մեջ ինտեգրացնելու մասին որոշումը: Ի դեպ, քաղաքապետարանն ինքը հենց նոր էր ստեղծվել՝ Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի մայրաքաղաք ճանաչելու 75-ամյակի կապակցությամբ: Դրանից առաջ քաղաքի տարածքում գործում էին յոթ առանձին, միմյանցից անկախ քաղաքապետարաններ:

Հայտարարվեց մրցույթ՝ քաղաքի ընդհանուր, անբաժանելի, մոդուլային լավագույն նախագծի համար: Մասնակցության պայմաններն ուղարկվել էին աշխարհի տարբեր ծայրերի հինգ հարյուր հասցեներով: Ի պատասխան ստացվեց երկու հարյուր յոթանասունչորս առաջարկ՝ ինչպես անհատներից, այնպես էլ փորձառու քաղաքաշինական կազմակերպություններից: Հաղթեց Միհրան Լատիֆ անունով բրազիլացի ճարտարապետի նախագիծը: Նա էլ գլխավորեց իր մտահղացման իրականացման աշխատանքները:

Իսկ հասկանալու համար, թե որքան դա դյուրին չէր, անհրաժեշտ է Ռիոյի նախնական տեսքի մասին պատկերացում ունենալ՝ հսկայական շինարարության շեմին։

Ավելի քան երեք դարերի ընթացքում տարբեր քաղաքակրթություններ էին անցել քաղաքով, և յուրաքանչյուր մշակույթը թողել էր իր հետքը:
1531-32 և 1555-67 թվականներին այստեղ իշխում էին ֆրանսիացիները: Նրանց մոնումենտալ ճարտարապետության նախընտրությունները հատկապես նկատելի են կենտրոնական մասում: Հանրահայտ «Փարիզ» զբոսայգու գոտին ֆրանսիական մայրաքաղաքի հայելային արտացոլումն է՝ զբոսայգուն միացող գլխավոր պողոտաների ու Ռիու Բրանկու և Պրեզիդենտ Վարգաս կենտրոնական փողոցների հետ միասին:

Ռիո դե Ժանեյրոն կառուցվում էր որպես միջազգային նավահանգիստ, որը հետագայում ընդարձակվեց Դյումոն և Գալսան խոշորագույն օդանավակայանների գլխավորությամբ ավիաուղիներով:

Վերջապես «ֆավելան»՝ յուրօրինակ բնակ-էթնիկական գոյացությունը, մեծացած այն չափսերի, որ խանգարում էր քաղաքի կառուցվածքային նախագծմանը:

Կային նաև այլ խնդիրներ, որոնք առաջացել էին դարերի ընթացքում ձևավորված կոնգլոմերատի մանրամասն ուսումնասիրության ժամանակ:
Քաղաքի բոլոր յոթ մասերը պետք էր միացնել ոչ միայն ֆիզիկապես, այլև գործառնականորեն: Լատիֆը նախընտրեց փոխզիջման ուղին:

«Շրջանցում»՝ որտեղ հնարավոր է, և «ճեղքում»՝ եթե հնարավոր չէ շրջանցել: Ապագա Ռիոյի նախագիծը իրենից ներկայացնում էր մի տարածք, որը գոտևորված էր շրջանցող և բեռնաթափող ավտոճանապարհներով: Բլուրներին տեղակայված մասերը կապվում էին ցանցկեն կամուրջներով և բազմաշար էստակադաներով՝ համարձակորեն միացված թունելների և ստորգետնյա անցումների ճյուղերով:

Գոտու կառուցումը ստանձնելով Լատիֆը ընդամենը տասնվեց ամիսների ընթացքում ստեղծեց 70 մետր լայնությամբ Պեյրա Մար պողոտան:
Դա դարձավ այսօրվա դասական քաղաքաշինության սկիզբը, հաշվի առնելով բոլոր, այդ թվում՝ ազգային առանձնահատկությունները: Պայտաձև ճարտարված ափամերձ Ռիոն միշտ մնում է բոլոր ժամանակների զանգվածային հանգստի վայրը:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։