All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Լյութեր (Կարապետ) Սիմջյան

Ծնվել է 1905 թվականին Այնթապում (Արեւմտյան Հայաստան)

«Teletrance»-ի եւ բանկոմատի ստեղծող
«Reflecton Co.» ձեռնարկության հիմնադիր
Ավելի քան 200 գյուտերի հեղինակ
Հայտնի է, որպես «երկրորդ Էդիսոն»

1997 թվականին «Նյու Յորք Թայմս»-ի հրատարակած մահախոսական հոդվածում բացի մտերիմներին ուղված ցավակցությունից նշված էր, որ «Նահանգների պայծառ գյուտարարներից մեկը» իր ծագումով թուրք է... Խմբագրությունը անմիջապես դարձավ զայրացած սփյուռքի հեռախոսազանգերի եւ նամակների թիրախ: Երբ հոդվածի հեղինակին' Քեննեթ Գլիպինին «Կալիֆոռնիա Կուրյերը» հարցրեց թե՜ ինչու նա որոշեց Սիմջյանին նշել որպես թուրք ազգի ներկայացուցիչ, վերջինս պատասխանեց.

- Նա ծնվել էր Թուրքիայում...

Իհարկե ամեն մեկը չի ով կփորձի մանրամասն հետազոտություններ կատարել եւ, օրինակ, հայտնաբերել, որ Սիմջյանի երկրորդ անունը Կարապետ էր: Սակայն ցանկացած պրոֆեսիոնալ լրագրողի պարտականությունն է իմանալ, որ Թուրքիան, նախկինում' Օսմանյան կայսրությունը, սփռվել էր ուրիշ ազգերի պատմական հողերի վրա, առավել եւս, որ հայկական ազգանունները կրում են «յան» վերջավորությունը: Եվ ի վերջո, միայն քրիստոնյան կարող էր կրել Լյութեր անունը: Այսպես էին մտածում հայ համայնքը եւ Սիմջյանի բարեկամները, բայց նրանց կարծիքը չէր կիսում թուրքիան: «Նյու Յորք Թայմս»-ը ստիպված եղավ հերկել հրատարակած հոդվածում նշված Սիմջյանի ազգության մասին տեղեկությունը, բայց թողնել Թուրքիան, որպես նրա ծննդավայր:

 

 

Թուրքական կանոնավոր բանակի հերթական արշավի ժամանակ Լյութեր Սիմջյանը իր հարազատ քաղաքի՝ Այնթապի ինքնապաշտպանության մասնակից էր: 1921 թվականին նա արտագաղթեց Նահանգներ:

Համառորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները եւ լեզվի խնդիրը, Սիմջյանը ավարտեց Նյու-Հեյվենի դպրոցը, որից հետո ստացավ Յեյլի բժշկական դպրոցի լաբորատորիայի լուսանկարչական բաժնի ղեկավարի պաշտոնը: Հենց այստեղ երեւան եկան նրա հմտությունն ու տաղանդը:

Սիմջյանի առաջին գյուտարարական արտոնագրերը վերաբերվում էին լուսանկարչական սարքավորումներին: Հիմնականում դրանք օպտիկական նկարահանման կառավարման բաղադրիչներ էին: Իսկ արդեն 1934 թվականից ի վեր Սիմջյանը հնարավորություն ձեռք բերեց զբաղվել ռենտգենյան սարքավորումներով:

1939-ին նա հիմնեց «Reflecton Co.» ձեռնարկությունը, որը զբաղվում էր սարքավորումների սերիական արտադրությամբ: Սիմջյանի ձեռնարկությունը գոյատեւեց վաթսունհինգ տարի, մինչեւ 90 միլիոն դոլարով այն չգնեց «British Aerospace» ընկերությունը: Նույն 1939 թվականին Սիմջյանի գլխում ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը, որը ստացավ «Bankomatic» անվանումը: Չնայած որ բանկերը հետաքրքրված չէին այդ նորամուծությունով, Սիմջյանը շարունակեց մշակել ծրագիրը եւ միաժամանակ ստացավ եւս քսան սարքավորումների արտոնագրեր: Այսպիոսով առանց նրա հեղափոխական տեխնիկական լուծումների այսօր չի կարող գործել ոչ մի բանկոմատ:

Աշխատանքները ավարտելուց հետո Սիմջյանին հաջողվեց նախնական պայմանագիր կնքել City bank of New York, այժմ՝ Citibank-ի հետ: Նոր սարքավորումը փորձնական կերպով վեց ամիս ժամկետով մատչելի դարձավ հաճախորդների համար: Ժամկետը լռանալուց հետո պայմանագիրը սակայն չերկարացվեց պահանջարկի պակասի պատճառով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սիմջյանը ներկայացրեց սկզբունքորեն նոր սարքավորումներ գիշերային թռիչքների ժամանակ օդաչուների կողմնորոշումը հեշտացնելու համար, նա նաեւ մի շարք բժշկական անդրաձայնային բուժման մեքենաներ հորինեց:

Մեր հայրենակցի երեւակայությունը կարծես անսահման լիներ: Հորինելով փոստային հանգույցների հեռակառավարման սարքավորում, Սիմջյանը անմիջապես մշակեց միս փափկացնելու հարմարանք: 1960-ականներին նա ստացավ էլեկտրոնային սարքավորումների եւս քսան արտոնագրեր, իսկ մի քանի տարի անց ստեղծեց հայտնի' մերսման համար նախատեսված հեծանիվը:

Այսպիսով Սիմջյանը բազմազան ասպարեզներում օգտագործվող մոտ երեսուն տեխնիկական մեքենաների հեղինակ է դարձել: Առաջին հերթին դրանք վերաբերվում են համակարգային գյուտերին:

1968 թվականին նրա ստեղծած «Teletrance»' ուղակի հեռագրային սարքավորման կատարելագործում չէր, այլ էլեկտրոնային հաշվիչ մեքենայի բազմաֆունկցիոնալ մի համակարգ էր ներկայացնում, որը հաղորդագրություններ կատարելիս դրանք միաժամանակ թարգմանում էր: Այդ գյուտի կարեւորագույն առավելությունն էր' տեքստի լեզվաբանական վերլուծության եւ դրա տրամաբանական շերտերի բաշխման բացակայությունը:

Մինչեւ կյանքի վերջին տարիները, նույնիսկ երբ Սիմջյանի տեսողությունը վատացավ, նա շարունակում էր գյուտարել: Փողային փայտե երաժշտական գործիքների հնչողությունը լավացնելու նրա վերջին սարքավորումը արտոնագիր ստացավ 1997 թվականի մարտ ամսին՝ մահից ընդամենը մի քանի ամիս առաջ:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։