All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ֆերնանդո Գասպարյան

1930-2006

Ծնվել է 1936 թ. Սան-Պաուլոյում
հայ ընտանիքում՝ Մարաշից
Հիմնադրել է Բրազիլիայի մամուլի առաջին գործակալություններից մեկը
Մի շարք ռադիոկայանների, հեռուստաընկերությունների եւ հրատարակչությունների տնօրեն
Իրավաբան

Ֆերնանդո Գասպարյանը նախընտրում էր՝ "չեղյալ հայտարարելու" փոխարեն օգտագործել "հետաձգել" բառը: Երբ նրա վաթսունամայակի հոբելյանի նախօրեին չհաջողվեց ձեռք բերել հերթական վաթսուներրորդ լրագիրը, ապա նա սահմանափակվեց մերձավոր ազգականների շնորհավորանքներով, որոնք հավաստիացնում էին նրան, որ նախատեսված ծրագիրը ուշ թե շուտ կիրականանա:

 

 

Ֆերնանդո Գասպարյանը' "Սիրեք թշնամիներիդ, քանի որ դրանք ստիպում են ձեզ մտածել" ասացվացքի վառ օրինակներից մեկն էր: Մոտ քառասուն տարուց ավել նրա անունը ասեկոսների թիրախ էր դառնում: Սակայն այդ "ազատ մամուլի գերեզմանափորը", այդ "թերթակերը" երբեք չէր փորձում շոյել իր հակառակորդներին, իսկ նրանց թվում էին. հայտնի լրագրողներ, քաղաքագետներ եւ գրաքննիչներ: "Իմ համար սովորական երեւույթ է դարձել ամբոխի արհամարանքը եւ ես չեմ հուսահատվում: Ընդհակառակը, դա ինձ թեւավորում էր":

Միաժամանակ Ֆերնանդոյի յուրահատուկ կերպարը ոգեւորում էր իր երկրպագուներին' օրինակ դրանց շարքում էին. նախագահներ' Կուբիչեկը եւ Գուլարտը, արտաքին գործերի նախարար' Ֆերնանդեսը, գրողներ' Ժորժի Ամադուն ու Ռամոսը, բազմաթիվ ձեռնարկատերեր, տնտեսագետներ...

Գասպարյանի հովանավորության տակ լույս էին տեսնում բազմաժանր հրատարակություններ, որոնք տարբերվում էին մնացածից ոչ միայն տպաքանակի ծավալով, այլեւ նաեւ բովանդակությամբ եւ աշխարհագրական լայն ընդգրումով:

Նրա առաջին նվաճումներից մեկն էր դեմոկրատական միության առաջնորդ Կառլոս Լասերդայի "Tribuna da Imprensa" թերթի ձեռք բերումը: Շուտով' շնորհիվ պետության քննադատի եւ մասնավոր նախաձեռնությունների պաշտպանի համբավի, թերթը գրավեց Ռիո Դե Ժանեյրոյի առաջատար մամուլի ցանկի չորրորդ հորիզոնականը:

Հիմնելով եւ ձեռք բերելով բազմաթիվ հրատարակություններ մեր գործարարը որոշեց ուշադրությունը ուղի դեպի գավառները: Նա գնեց տեղական բոլոր թերթերը եւ 1960-ականների սկզբին արդեն տեր էր Բրազիլական մի քանի տասնյակ հրատարակչություններին:

Այդ պատճառով նրան մեղադրեցին "Մամուլի համակենտրոնացման" օրենքի խախտման մեջ, որը արգելում էր անհատական կերպով մեկից ավելի քաղաքական ուղություն ունեցող թերթի շահագործումը: Սակայն այդ արշավը նրան ոչ մի վնաս չպատճառեց, քանի որ Ֆերնանդոն ստացել էր Ռիո նահանգի պատգամավորական անձեռնամխելիությունը:

Ֆերնանդոն իր ուշադրությունը թեքեց դեպի "Օ Գլոբո" թերթը՝ երկրի ամենահին պարբերականներից մեկին, եւ տեսավ թէ՜ ինչ ծանր ֆինանսական դրությամ մեջ է այն գտնվում: Թերթը ճգնաժամից հանելու համար Ֆերնանդոն խիստ խնայողական միջոցների դիմեց, առաջին հերթին կրճատելով տարածման ծախսերը:

Գավառներում նրա կողմից հիմնած տպագրատները ստանում էին հատուկ այդ տարածաշրջանի համար բաշխված ձեռագրեր: Հենց այնտեղ տեղական թերթերի հետ միաժամանակ դուրս էր գալիս մայրաքաղաքի համար նախատեսված մամուլը: Այս՝ մայրաքաղաքի եւ գավառի համատեղ գործընթացը մի նոր դժգոհության ալիք բարձրացրեց: Կառավարությունը որոշեց վերանայել մամուլի մասին օրենքը: Հիմա արդեն այն պետք է ապահով էր մենաշնորհ մամուլի ֆինանսական եւ տնտեսական վիճակի լուսաբանումը, եւ վերջ տար մամուլի համակենտրոնացմանը:
Սակայն մենաշնորհի մասին օրենքը չուներ հետադարձ ուժ, եւ մեր հայրենակցին կրկին հաջովեց հարվածին դիմակայել: Նա շարունակում էր առնել խոշոր տեղական թերթերը Սան-Պաուլոյում, Բելու-Հորիզոնտում, Բայեյում... 90-ականների սկզբին Ֆերնանդո Գասպարյանի հրատարակությունները կազմում էին երկրի մամուլի ընդհանուր տպաքանակի 25%' գավառներում եւ 35%' մայրաքաղաքում: Եւ պետք չէ մոռանալ, որ մի մեծ իսպանալեզու աշխարհ էր գտնվում Բրազիլիայի հարեւանությամբ' Բոլիվիան, Վենեսուելան եւ Պարագվայը...

Եւ այնուամենայնիվ նա մեկ անգամ թեթեւ սայթակեց: Հեռուստաընկերությունը, որի մեջ նա մեծ ջանքեր եւ գումար էր ներդրել, հանկարծ հայտնվեց մի քանի միլիարդ կրուզեյրո պարտքի առաջ: Սակայն մագնատը չէր պատրաստվում հանձնվել: Որպեսզի պարտքերը մարի եւ փրկի Ռիոյի հրատարակումները, նա որոշեց վաճառել այն թերթերը, որոնք ձեռք էր բերել հարեւան երկրներում: Թամբի վրա պետք է թեթեւ լինել: Նրա հաշվարկը ճիշտ դուրս եկավ...

Հարկ է շեշտել, որ Բրազիլիյայում մամուլը մեծ հասարակական եւ քաղաքական դեր էր խաղում, ընդգրկելով երեսուն հինգ միլիոն ընթերցող: Չնայած դրան մինչեւ 60-ականները երկրում չկար նույնիսկ միջազգային հեռագրական բաժին: Միայն երեք տեղեկատվական գործակալություններ' ՅՈՒՊԻ-ն, Ասսոշեյթեդ պրես-ը եւ Ֆրանսպրեսն էին տեղեկություն մատուցում: Լրատվական հաղորդումների քանակը սահմանափակված էր, իսկ տեղեկությունները հաճախ գալիս էին ուշացումով եւ աղավաղված...

1967 թվականին ուշադրություն չդարձնելով ֆինանսական պայմաններին եւ Բրազիլյայում ԱՄՆ-ի դեսպանատան ճնշմանը, Ֆերնանդո Գասպարյանը հիմնում է առաջին ողիղ ֆաքսային կապը Սան-Պաուլոյույի եւ Փարիզի միջեւ: Չորս տարի անց այն վերածվում է ազգային լրատվական գործակալության: Մի քանի տարի գործակալությունը ֆինանսավորվում էր հիմնադրի կողմից, իսկ 1978 թվականին անցավ տեղեկատվության եւ տնտեսության նախարարությունների օժանդակության տակ:

Երկար տարիներ Ֆերնանդո Գասպարյանը եղել է Բրազիլիայի հայ համայնքի անդամը: Նա հովանավորել է մի քանի նախաձեռնություններ ի օգուտ հայրենակիցների: Ներկայացել է Համաբրազիլական հայ ընկերության նախագահության անդամ, Հոգաբարձուների խորհրդի անդամ, տարբեր ծրագրերի եւ նախագծերի հովանավոր:

1980 թ. առաջին անգամ անհաջողության փորձ ունենալով, Ֆերնանդոն ասել է. "Մամուլը՝ նույն կայսրությունն է որը կառուցում է մարդը: Դա նշանակում է, որ այն կարող է հզորանալ եւ անկում ապրել: Ես հավերժության նկատմամբ ոչ մի պատրանք չունեմ":

1993-1995 թթ. Ֆերնանդո Գասպարյանը ակտիվ դեր է խաղացել Լատինական Ամերիկայի խորհրդարանում:

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։