All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ջոն (Հովհաննես-Զաքար) Դե Լորեան

Ծնվել է Դեթրոյթ քաղաքում' Զաքարի եւ Քեթրին Դելորեանի ընտանիքում
"Դե Լորեան Մոթոր Կ." ընկերության հիմնադիր
Ազգային գործարարների միության նախագահ
"Ջեներալ Մոթորս" կազմակերպության փոխնախագահ
Ջոն Ռայթի' "Ջեներալ Մոթորսը լուսարձակների ներքո" գրքի գլխավոր հերոսը

Գրասենյակ մտան երկու հոգի, ծրար հանձնեցին նրան եւ լուռ հեռացան: Ծանոթանալով ծրարի պարունակությանը նա գլխի ընկավ թէ՜ ովքեր էին այցելողները եւ ինչու: Սակայն թաքնված տեսախցիկը հասցրեց ֆիքսել նրա ձեռքերում հայտնված կոմպրոմատը:

 

 

Կառագործ Զաքարի բոլոր հինգ երեխաները չափազանց սիրում էին ձիավարել: Երբ կիրակի օրերը ընտանիքը' իր վառ կարմիր կառքով դուրս էր գալիս եւ ճանապարհ բռնում դեպի Երզնկայի տոնավաճառը' Արեւելյան Հայաստանում, թաղամասի թուրք բնակիչները թափում էին փողոց՝ նրանց, այդ երկու մետրանոց սքանչելի հնգյակին տեսնելու համար: "Դելի օրման"՝ բացականչում էին նրանք, ինչը նշանակում էր "այ քեզ խենթություն", եւ այսպիսով "դելորման" մականունը ամեն առավոտ հնչելով, հետագայում փոխակերպվեց "Դե Լորեան" ազգանունին:

1904 թվականին Զաքարը ընտանիքի հետ տեղափոխվեց Թիֆլիս, եւ բնակություն հաստատեց Վերիական թաղամասում: Հենց այստեղ էր, երբ նրա որդիներից մեկը՝ առաջին անգամ կյանքում տեսավ ավտոմոբիլը:

Երբ մենշեւիկները տիրացան քաղաքին, դուրս մղելով հայաբնակ գործարարներին, Զաքարի ընտանիքը որոշեց արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

1942 թվականին Զաքարի որդին' Հովհաննեսը գերազանց ավարտեց միջնակարգ դպրոցը եւ նույն տարի ընդունվեց Դեթրոյթի համալսարան: Դիպլոմային աշխատանքի շնորհիվ նա ստացավ մեխանիկայի ֆակուլտետի մագիստրոսի աստիճանը: Երիտասարդը հավանաբար շատ հստակ էր պատկերացնում սեփական ապագան, քանի որ անմիջապես հայտ ներկայացրեց կառավարման ֆակուլտետ, որը նույնպես ավարտեց մագիստրոսի աստիճանով:

1957 թվականին Հովհաննեսը հրավեր ստացավ "Ջեներալ Մոթորս" կազմակերպության կողմից աշխատելու "Պոնտիակ"-ի ավտոմոբիլային մասնաճյուղում, որտեղ նա շատ կարճ ժամանակում դրսեվորեց իրեն, որպես հմուտ գյուտարար: Միայն 1958-1965 թթ. ընկած հատվածում նա մշակեց արտադրվող ավտոմոբիլների շահագործման 82 միջոց: Հետագայում նրա արտոնագրված գաղափարների թիվը Եվրապական եւ Ասիական երկրներում գերազանցեց 200-ը:

Մինչեւ երեսուն չորս տարեկան լռանալը Դե Լորեանը հասցրեց զբաղեցնել վենչուրային բաժնի ղեկավարի պաշտոնը, "Շեվրոլե" մեքենաների նոր մոդելների նախագծային բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաեւ դարձավ հիմնարկի մարքեթինգի բաժնի ղեկավար եւ բացի այդ ֆիրմայի իրականացման տնօրինության փոխնախագահ: Փաստորեն նա գտնվում էր կազմակերպության նախագահի պաշտոնի ակտիվ թեկնածուների շարքում:

Նրա անսպասելի հեռացումը "Ջեներալ Մոթորսից" մեծ իրարանցում առաջացրեց: Այս հսկա արդյունաբերական քաղաքի ներքին ինտրիգները ունեին իրենց սեփական համն ու հոտը, իսկ վարկածները միանգամայն մոտ էին իրականությանը: Ոչ՜ ոք չէր կասկածում, որ Դե Լորեանը վաղ թե ուշ ինքը կբացահայտի իր քայլի պատճառը:

Մեկ տարի անց՝ 1973 թվականին լույս տեսավ "Ջեներալ Մոթորսը լուսարձակների ներքո" գիրքը: Նախաբանում բերված էին իրական պատճառները, որոնք դրթել էին Դե Լորեանին հեռանալ կազմակերպութունից: Ի հարկե, մի հաճելի բան չէ քողազերծել այն հիմնարկը, որտեղ երկար տարիներ աշխատել ես եւ հասել բարձունքների:

Հեղինակի կողմից բերված մեղադրանքների մեծ մասում նշվում է. "...տնօրինությունը առաջնահերթ հետաքրքրված էր վայրկենական եկամուտով, ինչը պատճառ հանդիսացավ, որ "Ջեներալ Մոթորսը" հայտնվեց մշտական վեճերի կենտրոնում": Բացի այդ. "...երկարաժամկետ եւ արժեքավոր ծրագրերը անտեսվում էին, իսկ նրանց կառուցվացքի փոփոխման համար անհրաժեշտ էր հաղթահարել խոչընդոտների մի ահռելի ցանկ": Ցավալի է, որ աշխատանքի անփույթ կազմակերպության պատճառով "Ջեներալ Մոթորսը" չէր հասցնում հետեւել օտարերկրացիների կողմից զավթած շուկայական պահանջներին, եւ այսպիսով զրկվում էր պատվիրատուներից: Եւ բնականաբար չէր կարող զարգանալ այն կազմակերպությունը, որը. "...1948-ից սկսած չուներ ոչ մի առաջատար ներդրում իր արտադրության մեջ":

Վերջ ի վերջո Դե Լորեանը հայտարարեց, որ նպատակ ունի ճարտարել լրիվ նոր ավտոմոբիլի տեսակ եւ գործի գցել սեփական արտադրությունը:

Մինչեւ 1978 թվականը մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տեղեկություններ մեր հայրենակցի մասին, շեշտելով նրա հաջողությունները: Երբ կոնվեյերից դուրս եկան առաջին DMC-12 ավտոմեքենայի միջազգային անվտանգության եւ վառելիքի խնայողականության ստանդարտերին համապատասխանող մոդելները, ապա բոլոր սրախոսները եւ թերահավատները իսկույն լռեցին: Դե Լորեանը հաստատվեցշ որպես իր խոսքին հավատարիմ մարդ:

Եվ այդ պահին նրա գրասենյակ մտան այն երկուսը' քողարկված Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները: Նրանք փոխանցեցին թմրանյութերով ծրարը... Այդ գործունեության սադրիչ բնույթը հետագայում բոլորին պարզ դարձավ, սակայն արդեն շատ ուշ էր...

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։