All of Armenia

Երևան 26 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Ավետիս Զիլջյան

Ծնծղա գյուտարարի ժառանգ
Երաժշտական գործիքներ արտադրող ձեռնարկությունների սեփականատեր

1623 թվականին Տրապիզոն քաղաքի, որ Թուրքիայում է, բնակիչ ալքիմիկոս Վարպետ Քերոբ-Ավետիսը հերթական անգամ փորձում էր ոսկի ստանալ: Պղնձի և սուրմայի խարնուրդին ցինկի օքսիդ ավելացնելով նա հայտնաբերեց, որ ձուլվածքն օժտված է բացառիկ մաքուր ձայնով: Ծնծղա պատրաստելու միտքը ծագեց ինքնըստինքյան: Նոր հարվածային երաժշտական գործիքը թուրքական բանակում հայտնի դարձավ «ԶԻԼ» անվանումով: Հեղինակին տվեցին «զիլջի» մականունը: Այդպես Քերոբ-Ավետիսը դարձավ հռչակավոր հայկական Զիլջյան ազգի նախահայրը: Իսկ ինքն իրեն հարգող ցանկացած նվագախմբի ծնծղաների վրա անպայման փորագրված է նրա անունը:

 

Ձուլվածքի գաղտնիքն ահա արդեն 350 տարի է ինչ սրբորեն պահվում է Վարպետի ժառանգների կողմից: Մինչև 19-րդ դարի կեսերն այն փոխանցվում էր բերնեբերան՝ հետևելով հատուկ արարողակարգի՝ կոչված պահպանելու գործիքի պատրաստման մենաշնորհը:

Քաղաքակրթությունը որոշակի ուղղումներ մտցրեց տոհմի խիստ օրենքների մեջ, թողնելով անմիջական ժառանգորդի անվերապահ սեփականության իրավունքը (հայրական կողմից՝ պայմանով, որ նա ապրում է Ստամբուլում), իսկ գաղտնիքի երեք բաղադրիչներից երկուսի մասին տեղեկությունը (հանքաքարի բաղադրությունը, հալեցման տեխնոլոգիան, այրումը, կիսաֆաբրիկատի ջերմային մխամեղմումը, դրոշմումը)՝ ևս երեք ոչ անմիջական ժառանգներին:

Ընտանեկան գործի առաջին քարոզիչները դարձան Ավետիս երրորդը և Լևոն Զիլջյանները: 1851 թվականին Լոնդոնում ցուցադրված գործիքի առաջին սերիական նմուշներն արժանացան առաջին մրցանակին: 1867 թվականին Փարիզում ծնծղաները գրավեցին «Գրան Պրի», իսկ հինգ տարի անց կրկնեցին հաջողությունը Վիեննայում: 1883 թվականին հմայեցին Բոստոնը, իսկ 1893-ին՝ Չիկագոն:

Հետաքրքիր է, որ երկար տարիների ընթացքում, անգամ «Zildjian Bro. Inc.» ընկերության ստեղծումից հետո, ոչ ոք չէր կռահում «շտաբ»-ի գտնվելու վայրը, և ոչ ոք երբևէ չէր տեսել, թե երբ և ինչպես են պատրաստվում այդ «ափսեները»: 1978 թվականին «Նյու Յորք Թայմս» -ի թղթակցին հաջողվեց «բռնացնել» միանգամից երեք Զիլջյաններին հենց լաբորատորիայի մուտքի մոտ: Սակայն նրան էլ վիճակված էր գրել ընդամենն այն մասին, թե որքան զգուշորեն, շուրջբոլորը նայելով, սեփականատերերը ներս մտան շենք՝ բացելով կողպեքը յուրաքանչյուրն իր կոդային բանալիով:

Ամենաթանկը համարվում են ձեռարվեստ ափսեները՝ փաթեթների մեջ նախապես պատրաստած չափաբաժնով: Դրանք միավորում է «համալիր գաղտնիքի պահապանը»: Այսպիսի մեկ զույգի արժեքը հասնում է տասնհինգ հազար դոլարի, մինչդեռ սերիական տարբերակը վաճառվում է հազար կամ երկու հազար դոլարով: Առավելագույն պահանջարկ ունեն 55-60 սմ․ տրամագծով ափսեները, որոնց արտադրությունը սեփականատերերին ապահովում է միջինը 10-12 մլն․:

Ընկերության հիմնադիրներից հատկապես հաջողության է հասել Ավետիս-չորրորդը, որի գործնական ձիրքը պրիմիտիվ ձեռնարկությունը հասցրել է բարձր էֆեկտիվության արդյունաբերության մակարդակի: Հենց նրա նախաձեռնությամբ է Քուինսում կառուցվել ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր գործարանը՝ երաժշտական գործիքների արտադրության համար: Այնուհետև Կանադայում հայտնվեց նրա մասնաճյուղը, ավելի ուշ, Ասիական և Աֆրիկյան երկրներում՝ պատրաստի արտադրանքի վաճառքի բյուրոն:

Բացի այդ, Ավետիս Զիլջյանը չէր դողում իր «գաղտնի տեղեկատվության մասնաբաժնի» վրա և գերադասեց օրինականացնել դրա այն մասը, որը չէր վտանգում ողջ համալիրը: 1938-ին նա հայտ ներկայացրեց՝ նոր ծնծղաների, որոնք ապահովելու էին սվինգ հանրահռչակ երաժշտական ոճի համապատասխան ուղեկցումը: Մեկ տարի անց նոր արտադրանքն արժանացավ Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի Մեծ Ոսկե մեդալին և անմիջապես դարձավ Գլեն Միլլերի և Բենի Գուդմանի ցանկալի ձեռքբերումը:

1948 թվականին հարվածային գործիքների համալիրի կազմում հայտնվեց ափսեների բոլորովին նոր տեսակ՝ նախատեսված սիմֆոջազային կատարումների համար: Արժե՞ արդյոք ասել այն մասին, որ դրանք անմիջապես տարածվեցին աշխարհով մեկ:

1979 թվականի մայիսին, յոթանասուներեք տարեկան հասակում վախճանվեց վերջին անմիջական ժառանգը՝ Միքայելը: Քանի որ նա որդիներ չուներ՝ «համալիր գաղտնիքը» իր հետ գերեզման գնաց: Երկար տարիներ նա Ստամբուլից հետևում և շտկում էր համաշխարհային 95% կազմող արտադրանքի որակը, և շատերը, ովքեր տեղյակ էին Զիլջյանների ընտանեկան ավանդույթներին, շտապեցին տխուր եզրակացություններ անել:

Սակայն Վարպետի անուղղակի ժառանգները՝ Ավետիսը, Ռոբերտը և Արմենը կարողացան թերհավատներին համոզել գաղտնիքի երեք մասերի ներդաշնակության հուսալիությունը՝ դեռ երկար տարիներ այն պահպանելու համար:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։