All of Armenia

Երևան 0 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Անտոնիո Կանդիրյան (Կանդիր)

Ծնվել է 1952 թ. Սան-Պաուլոյում
Բրազիլիայի տնտեսության եւ պետական պլանավորման նախարար

 

 

1916 թ. մարտին Ասատուր Կանդիրյանի ընտանիքը գնացքով ժամանեց Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ գտնվող սահմանամերձ Ռաս-ալ-Այն քաղաքը, որը Կենտրոնական Անատոլիայից եկող հայկական քարավանների փոխաբեռման կետ էր հանդիսանում:

Երեք ամիս անց նախկին քաղաքապետին փոխարինեց նոր կամայականը: Հայերի նկատմամբ ատելություն սերմանելով նա որոշեց ավարտել տարիների ընթացքում շարունակվող գյավուրների ոչնչացումը:

Տագնապալից կազմված քարավանները ճանապարհ բռնեցին դեպի Դեր Ձորի անապատը: Ճանապարհի կեսին հայերի վրա հարձակվեցին Հալեպի կենտրոնական ուժերին ենթակա չեչենների զինված ավազակախմբերը: Նրանք չէին զլանում ամեն տեսակի դաժանություններից, հոյակապ գիտակցելով սեփական անպատժելիությունը: Ավագ Կանդիրյանը պինդ բռնել էր կրտսեր եղբոր' Թոնիկի ձեռքը, երբ թշնամին վեճը լուծելու համար' աղջիկ է ծնվելու, թե՜ տղա, պատռեց հղի կնոջ փորը: Տեսած գազանությանը չդիմանալով, Ավագը կորցրեծ գիտակցությունը: Մի քանի ժամից, երբ ուշկի եկավ, կրտսեր եղբայրը արդեն կողկին չէր: Ավագը փախավ: Օր ու գիշեր թափառելուց հետո նա հանդիպեց գերմանացի եկրաթուղային շինարարների, որոնք նրան ապաստարան տվեցին, իսկ հետո տարան Հալեպ եւ հանձնեցին հայ վանապետին: Չորս տարի անց տասներկուամյա Ավագը տեղափոխվեց Լիբանան, իսկ 1923-ին որոշեց մեկնել Բրազիլիա:

Նոր մայրցամաքում նա ամուսնացավ, իսկ նորածին որդուն տվեց կորած եղբոր անունը՝ Անտոնիո...

1975-ին ավարտելով Սան-Պաուլոյի պոլիտեխնիկական համալսարանը, Անտոնիո Կանդիրը ձեռք բերեց տնտեսագետի որակավորում:

Դոկտորական թեզը պաշտպանելուց հետո, նա ընդունվեց կիրառական տնտեսագիտության հետազոտական կենտրոն, որպես տնտեսական տեխնոլոգիական գործընթացների ոլորտի ղեկավար: Այս բնագավառում նա մշակեց ավտոմատ սարքավորումների շահագործման մի քանի եղանակ:

Միաժամանակ նա աշխատնք էր վարում «IPEA» մասնավոր կազմակերպության պլանավորման բաժնում, այնուհետեւ' «Ceprab» կենտրոնում, որը երկրի հեղինակավոր գիտական կազմակերպություններից մեկն էր: 1938-ին նա դառնում է հայտնի ֆինանսագետ Խոսե Սիեռայի տնտեսական համակարգման թիմի անդամ:

Մեկ տարի անց մեր հայրենակիցը Բրազիլիայի նախագահին ներկայացնում է իր տնտեսական ծրագիրը, որի մեջ արդեն զգացվում էր նրա նորարական բնավորությունը:

1980-ականներին Անտոնիոն դասախոսություններ է կարդում Սան-Պաուլոյի պոլիտեխնիկական համալսարանում եւ նաեւ Նահանգներում: 1988 թ. նա պաշտպանում է իր երկրորդ դոկտորական թեզը, որի թեման ֆինանսական դաշտն էր: 1989-ին նա հրապարակում է իր առաջին գիտական գործը Բրազիլիայի եւ Նահանգների տնտեսական կապերի զարգացման մասին: Իսկ 1990-ին Անտոնիոն ստանձնում է ֆեդերալ կառավարության պետական քարտուղարի պաշտոնը: Նրան այդպես էլ չի հաջողվում հորդորել կառավարությանը տնտեսական բարեփոխումներ կատարել: Շուտով Անտոնիոն ստիպված է լինում հրաժարական տալ:

Բայց և այնպես տաղանդավոր տնտեսագետը հուսահատվողների շարքից չէր: Պաշտոնաթողությունից հետո նա անմիջապես հիմնեց «բաց առեւտրական կանոնների» սկզբունքի ներդրման կենտրոն, որի հիմնական խնդիրներն էին բիզնեսի ամրապնդումը եւ արտադրանքի որակի բարձրացումը: Բրազիլիայի նախագահը բարձր գնահատեց Կանդիրի գործնական ծրագրերի զարգացման նախագծերը եւ վերջինիս նշանակեց տնտեսության նախարարության որակի կառավարման վարչության պետ:

1991 թվականին Անտոնիո Կանդիրը հիմնում է «Kandir e Associados» առաջին խորհրդատվական գրասենյակը, որը լինելով միակը երկրում, մեծ դեր է խաղում հասարակական կյանքի մեջ: Հետագա մի քանի տարիների ընթացքում Անտոնիոն բազմաթիվ գրքեր է հրատարակում, որոնցից մեկը՝ «Ֆինանսներ»-ը մինչ այսօր համարվում է տնտեսական որոլտրի լավագույն կրթական նմուշներից մեկը: 1996 թ. հուլիսին նա դառնում է Բրազիլիայի տնտեսության եւ պետական պլանավորման նախարար:

1991 թվականին Անտոնիո Կանդիրը առաջին անգամ այցելեց Հայաստան: Նա համարում է, որ իր նախահայրերի երկրին, որը ունի հզոր գիտական կարողություններ, միայն տնտեսական հաշվեկշիռ մոտեցումն է պակասում:

Իր այցի շրջանակներում մեր հռչակավոր հայրենակիցը Բրազիլիայի նախագահի անունից Վազգեն Ա Կաթողիկոսին պարգեւատրում է Բրազիլիայի բարձրագույն «Կրուզեյրո» շգանշանով:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։