All of Armenia

Երևան 27 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ալեքսանդր Գարսոև

(1882-1932)
Ծնվել է Սանկտ-Պետերբուրգում
Սուզանավերի դասակարգման ստեղծող
Բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակի ռազմածովային ուժերի (ԲԳԿԲ ՌԾՈՒ) գիտատեխնիկական հանձնաժողովի ղեկավար
Ռուսական նավատորմի նյութական և մարտական ապահովման Վարչության պետ
Սև և Ազովյան ծովերի նավատորմի նյութական մասի տեսուչ
Պրոֆեսոր, Սուզալողի ամբիոնի վարիչ
Սուզանավերի գլխավոր հրահանգիչ
2-րդ կարգի կապիտան
Ինժեներ

 Նա ծնվել է հնատոհմ նավաշինարար Նիկոլայ (Նիկողոս) Գարսոևի ընտանիքում, որը ժառանգել էր Աստրախանյան հայեր Գարսոյանցների ազնվական տիտղոսը:

Տասնյոթ տարեկանում Ալեքսանդրն ընդունվում է Ռուսաստանի նավատորմի ռազմածովային կորպուս և ավարտում է այն գերազանց գնահատականներով և միչմանի կոչումով: Հեշտությամբ ընդունվում է Ռազմածովային ուժերի(ՌԾՈՒ) ակադեմիայի ասպիրանտուրա, հայտնի Կրիլովի ղեկավարության տակ, ով կանխատեսել էր մեր հայրենակցի փայլուն ապագան:

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ, կայսրի հրամանով, ծառայության էին զորակոչվում բոլոր կրտսեր սպաները: Ալեքսանդրին ուղարկեցին Բալթիական նավատորմ: Հրաշքով խուսափելով պետական ծովակալության կողմից կազմակերպված Պորտ-Արտուրի պատմական արշավին մասնակցելուց, Կրիլովի պնդմամբ նա ետ է կանչվել Ակադեմիա՝ «հատուկ հանձնարարություն կատարելու» համար:

Բանն այն է, որ դեռևս մինչև Ճապոնիային պատերազմ հայտարարելը 1905թ.-ին Ռուսաստանի ՌԾՈՒ բարձրաստիճան սպաները համոզել էին Նիկոլայ Երկրորդին վեց սուզանավերի կառուցման պատվեր տեղադրել Գերմանիայի և Անգլիայի նավաշինարաններում: Գարսոևի ներկայությունն անհրաժեշտ էր՝ ոչ միայն ծածկագրված փորձարկումների, այլ նաև մարտական միավորները Կրոնշտադտ անցկացնելու համար...

Ռուսական նավատորմի առաջին սուզանավերից մեկն ուներ 400 տոննայից փոքր-ինչ ավել վերջրյա և 600 տոննա ստորջրյա ջրատարողություն: Այն նախատեսված էր երեք հազար կիլոմետրից ավել վազքի համար, առանց վերալիցքավորման, սակայն... ակնհայտորեն չէր համապատասխանում նշանակությանը: Նրա տեխնիկական բնութագրերը չէին բավարարում պատվիրատուի պահանջները: Այնուամենայնիվ, որոշ շտկումներից հետո, ընդունման ակտն ստորագրվեց:

...Ժամանելով Կրոնշտադտ, Գարսոևն առաջին հերթին անցավ սուզանավի արդիականացմանը: «Մինոգա»-ի ձեռքբերման պայմանագիրը ստորագրելու պահին նա ստացավ 3-րդ կարգի կապիտանի կոչում:

1915 թվականին նրան տեղափոխեցին մեկ այլ սուզանավ՝ «Լվիցա», որտեղից արդեն՝ որպես 2-րդ կարգի կապիտանի, նրան հրավիրեցին Գլխավոր շտաբ՝ գլխավորելու ստորջրյա նավատորմի նյութական և մարտական ապահովման Վարչությունը: Թվում էր, ծովային սպայի հազվադեպ սրընթաց կարիերան ապահովված է... Եվ այստեղ վրա հասավ 1917 թվականի հոկտեմբերը:

Նրան չգնդակահարեցին: Միայն որոշ ժամանակով մեկուսացրին: Իսկ հունվարի սկզբին պայման դրեցին. կամ բոլշևիզմի սուսուփուս ընդունում, կամ՝ մահապատիժ: Իհարկե, նա ընտրեց կյանքը: Իսկ ո՞վ կխիզախի դատապարտել 35-ամյա մասնագետին, ում նաև առաջարկվել էր զբաղվել սիրելի գործով:

Մեկ ամսից Ալեքսանդր Գարսոևը սկսեց Բալթիական նավատորմի կարմիր հրամկազմի պատրաստման կուրսերի դասախոսությունները: 30-ականներին նա ղեկավարում էր փոքր և միջին սուզանավերի մշակումն ու կոնստրուկտավորումը, հետագայում հայտնի որպես «Շուկ-Ռոսսիի»:

Նա մահացել է տարօրինակ հանգամանքներում: Ընտանիքին, որը տեղյակ էր ԲԳԿԲ-ի Ժողկոմին հղված նրա՝ պաշտոնը կարգին չհամապատասխանելու մասին զեկուցագրից, երկար ժամանակ չէին տրամադրում էպիկրիզը: Սակայն երբ սեղանի դարակի մեջ հայտնաբերեցին Վորոշիլովի պատասխանը, շատ բան պարզ դարձավ․․․

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։