All of Armenia

Երևան 2 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
495.93
537.74
6.4

Ագրիպինա Վահանովա

1879-1951

Ծնվել է Սանտկ Պետերբուրգում
Ռուսաստանի դասական պարերի դպրոցի հիմնադիր
Բալետի արտիստուհի

«Ես զգում եմ, որ տեխնիկայի պակաս ունեմ, բայց չեմ ուզում ուղղակի կուրորեն կրնկօրինակեմ, եւ դա տանջում է ինձ»:

 

 

Աստրախանի ջուլֆահայերի ոսկերչի զավակը' Հակոբ Վահանովը երեք դուստրի հայր էր: Տեղափոխվելով Սանտկ Պետերբուրգ նա սկսեց Մարիինյան թատրոնում որպես տոմսավաճառ աշխատել: Վնասված ձայնալարերի պատճառով նա թողեց իր երազանքը երգչի կարիերան շարունակել, սակայն արվեստը դեռ հրապուրում էր նրան: Հակոբը մտադիր չէր ուժերը ծախսել ընտանիքի բարելավման համար եւ վաստակած 100 ռուբլին բավարարում էր միայն մի կտոր հացին, միայն թե ինքը մնար սիրելի մուսայի կողքին:

Երբ ավագ դուստրը՝ Գրուշենկան մեծացավ, նրան հանձնեցին պարարվեստի ուսումնարան: Այդ որոշումը կիսով չափ լռացնում էր հոր բացթողումները եւ մյուս կողմից հույս տալիս մորը՝ գործիմաց ֆրաու Գրետխենին, որ մի օր երեխայի հաջողությունների շնորհիվ նա կկարողանա անվճար ուսանել գիշերօթիկ դպրոցում:

Հաշվի չառնելով պարարվեստի հնաոճ կանոնները փակ ուսումնարանում, աշակերտները հաճույքով էին հաճախում դասընթացներին: Նրանք ականատես էին «Քնած գեղեցկուհի», եւ «Մարդուկ-ջարդուկ»-ի առաջին բեմադրություններին, հնարավորություն էին ստանում դուրս գալ բեմ, հետեւում էին Մարիուս Պետիպայի փորձերին...

Ագրիպինան ավարտեց ուսումնարանը 1897-ին եւ անմիջապես դարձավ Մարիինյան թատերախմբի անդամը: Նրա սկզբնական հիացմունքը «իրական» թատրոնով շուտով կորավ, տեղի տալով անհույս թաղծին: Ագրիպինան չէր ընդունում անկազմակերպ դասավանդությունը եւ մանկավարժների օտարությունը միմյանց նկատմամբ: Նա հարգում եւ սիրում էր ուսուցիչներին' պարարվեստի այդ տաղանդավոր մասնագետներին, բայց չէր ցանկանում պատռվել նրանց զանազան ոճերի միջեւ:

Նրա հյուրահատուկ անհատականությունը երեւաց այն պահին, երբ Ագրիպինան ի տարբերություն մյուս ուսանողներին, որոնք ցանկանում էին ընկնել գեղասքանչ Գերդտի դասարան, նախընտրեց նորաոճ իտալացու' էնրիկո Չեկետիի դասընթացները:

Ագրիպինան աչքի չէր ընկնում գեղեցկությամբ: Փոքրահասակ, ամուր, մկանոտ ոտքերով եւ ձեռքերով, նրան պակասում էր նրբաշարժությունը: Միայն հիասքանչ բարակ իրանը եւ խորաթափանց երկնագույն աչքերն էին մնում հիշողության մեջ: Երկար ժամանակ նրան չէին նկատում: Ագրիպինայի պայծառ խելքը, անհաշտ բնավորությունը եւ սեփական թերությունները առավելություն սարքելու կարողությունը հաճախ ղեկավարության հետ հակասությունների պատճառ էին դառնում: Այնուամենայնիվ երեք տարի անց Ագրիպինան հնարավորություն ստացավ փոքր դերեր կատարել բեմադրություններում, եւ նրա տարեկան աշխատավարձը 600 ռուբլուց բարձրացավ մինչեւ 750 ռուբլի: Թատերական ազդագրերի վրա պարբերաբար սկսեց հայտնվել նրա անունը:

Մամուլի առաջին գրախոսությունները բարենպաստ էին: 1900 թվականին նա ներկայացավ վաստակավոր արտիստուհի' Պավլովայի հետ միասին «Ֆլորայի արթնացումը» բեմադրությունում: Առավել հաճելի էր այն փաստը, որ հայտնի պարուհու հետ միասին թերթում նշվում էր նաեւ Ագրիպինան. «Նա եթերային էր եւ միաժամանակ խիզախ»: Կորդեբալետ բեմադրող ռեժիսորները այժմ գիտեին, որ կարող են Ագրիպինային ցանկացած դեր վստահել: Այդ աղջիկը տիրապետում էր պարարվեստում անգնահատելի բոլոր հատկանիշներով' նա հավագված էր ու զգում էր երաժշտության ռիթմը: Բայց նա երազում էր մեմնապարով հանդես գալ:

Մի օր Ագրիպինայի աչքին ընկավ իր մասին մի փոքրիկ հոդված. «Նրա ոտքերը անթերի են կատարում պարը, բայց ձեռքե՜րը... բայց ձեռքե՜րը... գրողը տանի...»: Ագրիպինան քիչ էր մնում խելագարվեր: Իսկ քիչ անց նա արդեն զայրացած էր: Ինքն իր վրա' սեփական շարժումներին չտիրապետելու համար: Եվ նա սկսեց աշխատել: Այս անգամ մոռանալով ամեն բան, ինչ երբեւէ նրան նախկինում սովորացրել էին: Նա վերանայում էր յուրաքանչյուր շարժումը:

Յոթ տարի քրտնաջան աշխատանքից հետո նա կարողացավ ոչ միայն հնազանդեցնել ձեռքերը, այլ նաեւ ստեղծել մի ոճ, որը հետագայում հայտնի դարձավ, որպես «վահանովայի շարժումը»: Նրա առանց թափառքի բեմի երկայնքով թռիչքը ուղղակի գերում էր հանդիսատեսին: Քննադատները զմայլվում էին նրանով: Թվում էր, թե ամենածանր պահը անցել է...

1914-ին Ագրիպինան ներկայացավ «Կուզիկ-քուռկիկ» բեմադրությունում, 1916-ին' իր պատվախաղին պարեց «Վտակ»-ը, իսկ հաջորդ տարի բռնկվեց ռուսական հեղափոխությունը...

Ագրիպինան ուներ որդի եւ պետք է գումար վաստակեր: Նա սկսեց դասավանդել մասնավոր նավատորմային ուսումնարանում: 1921-ին Ագրիպինային հրավիրեցին ուսուցանել Բալետի պետական ուսումնարանում, որտեղ նա անցեր կացրել իր պատանեկությունը:

Առաջին շրջանավարտներին նա հրաժեշտ տվեց երեք տարի անց եւ դրանից հետո պատրաստվում էր հաջորդ խումբը հավաքել, թարմացնելով ուսուցման ծրագիրը, կատարելագործելով պարային տեխնիկան: Նրա բարիացականությունը սկզբում վեճերի պատճառ դարձավ: Ուսանողները, նրանցից ամենաըմբոստը՝ Ելենա Տանգիեվան դժգոհում էր տնօրենին, ասելով, որ Ագրիպինան բծախնդրություն է ցուցաբերում նրա ձեռքերի նկատմամբ: Ագրիպինայի համբերությունը ի վերջո գերեց Ելենային, վերջինիս թշնամուց դաշնակից դարձնելով: Կանցնի եւս որոշ ժամանակ եւ Տանգիեվան իր վարպետին կհամարի ամենամտերիմ մարդկանցից մեկը:

Հարկ է նշել, որ միայն ուսանողները չէին, ով դժգոհություն էր ցուցաբերում Վահանովայի մեթոդի վերաբերյալ: Նրա կերտարվեստի սկզբունքները առաջին հերթին ընդգծում էին արտիստի անհատականությունը: Եվ իհարկե նրանք, ովքեր մեխանիկական ոճի կողմնակից էին, չէին կարող հանդուրժել այդ մեթոդը, որը ջարդում էր պարարվեստի կայացած տիպօրինակը եւ շատերի կարծիքով նվազացնում էր վարպետի դերը: Ու թեեւ Վահանովան պահանջում էր հղկել պարային տեխնիկան, ստիպում էր ժամերով կրկնել արդեն անցած դասը, նրա աշակերտների մոտ վաղ թե շուտ սկսում էր երեւան գալ սեփական տաղանդով շեշտված անհատականությունը: Ժամանակի ընթացքում մյուս մանկավարժները սկսեցին հետաքրքրվել այդ նորաոճ մեթոդով: Հաճախ նրանց կարելի էր հանդիպել Ագրիպինայի պարասենյակի դռների մոտ, նոթատետրերը ձեռքերին...

Ագրիպինայի աշակերտների շարքում են եղել. Նատալյա Կամկովան (1924), Մարինա Սեմյոնովան (1925), Օլգա Իորդանը եւ Ելենա Շիրիպինան (1926), Գալինա Ուլանովան եւ Տատիանա Վեչեսլովան (1928), Տատիանա Շմիրովան, Ֆեյա Բալաբինան եւ Նատալիա Դուդինսկայան (1931), Գալինա Կիրիլովան (1935), Ալլա Շելեստը (1937), Նոնա Յաստրեբովան եւ Բյուբյուսար Բեյշենալիեվան (1941), Նինել Պետրովան (1944), Օլգա Մոիսեեւան, Լյուդմիլա Սաֆրոնովան եւ Նինել Կուրգապկինան (1947), Ալլա Օսիպենկոն (1950), Իրինա Կոլպակովան (1951) եւ բալետի 20-րդ դարի ուրիշ հռչակավոր արտիստներ:

Ագրիպինայի «Դասական պարի հիմունքներ» գիրքը, որը մանրամասն պատմում էր նրա մեթոդի մասին, լույս տեսավ 1934 թվականին եւ հետագայում հրատարակվեց եւս վեց անգամ, թարգմանվեց մի քանի լեզունով:

Նրա պարային կյանքը երջանիկ չէր: «Միայն կյանքիս վերջում' բազմաթիվ տանջանքներից հետո, կարողացա ինքս ինձ անվանել բալերինա»,- խոստովանում էր նա: Բայց միգուցե այդ դժվարությունների շնորհիվ է այսօրվա Ռուսական բալետի ակադեմիան կրում Վահանովայի անունը:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։