All of Armenia

Երևան 0 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Սուրբ Հարություն մատուռը Սվազիլենդում՝ անեզր Աֆրիկայում գտնվող Հայաստանի ևս մի կտոր

02 Mar 2018 - 06:48

1980-ականների վերջին Հարավաֆրիկյան Սվազիլենդ թագավորությունում (ՀԱՀ և Մոզամբիկի սահմանամերձ անկլավ պետություն) կառուցվեց Սուրբ Հարություն հայկական մատուռը: 27 տարի անց՝ Մսվաթի III-րդ թագավորի որոշմամբ, այն փոխանցվեց Էջմիածնի Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսարանին:

Սուրբ Հարություն մատուռը Սվազիլենդում հայտնվել է տեղացի հայ բարերար Գրիգոր Դերբելյանի ջանքերի շնորհիվ: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած ջարդերից փրկված Գրիգորի մայրը՝ նորածին զավակը ձեռքերին, քայլելով հասել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ շուտով մահացել է հիվանդությունից:

Կահիրեյում Ամերիկյան համալսարանը ավարտելուց հետո Գրիգորը տեղափոխվեց Սուդան, այնուհետև՝ Յոհանեսբուրգ, ուր աշխատանքի տեղավորվեց Olivetti ընկերությունում: Հաջողության հասնելով, նա չկորցրեց իր բնական բարյացակամությունը մարդկանց նկատմամբ՝ օգնում էր աղքատներին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և որբերին: Չէր մոռանում նաև իր արմատների մասին: Սուդանի Խարտումում անցկացրած տասներկու տարիների ընթացքում նա դարձավ տեղի հայ համայնքի առաջնորդներից մեկը, զգալի ներդրում ունեցավ սփյուռքի ամրապնդման, եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցների և կրթական-մշակութային կենտրոնների կառուցման գործում:

Հասուն տարիքում Գրիգոր Դերբելյանը որոշում է տեղափոխվել Սվազիլենդ, որտեղ բնակվելու համար հիանալի վայր է գտնում թագավորության մայրաքաղաք Մբաբանեի մերձակայքում: 11 ակր հողի վրա կառուցում է հայկական մատուռ և շուրջը տնկում ավելի քան 1700 սոճենիներ և եղեվնիներ: Դերբելյանի ջանքերի շնորհիվ՝ նրա պատմական հայրենիքը հիշեցնող այս տարածքը այժմ կոչվում է Փայն-Վելլի (Սոճու հովիտ):

Մատուռի կառուցման համար նվիրատվություն են արել ավելի քան 60 մարդ, ինչպես նաև Olivetti ընկերությունը, որտեղ Գրիգորը աշխատել է երկար տարիներ: Այսպիսով, չորս տարիների ընթացքում, 1989 թվականին Սուրբ Հարություն մատուռը ամբողջովին պատրաստ էր:

Մատուռը բաղկացած է երկու նույնակերպ գմբեթներից, որոնցից մեկը ծառայում է իբրև զանգակատուն: Մատուռի ետնամասը հենված է հսկայական քարին, որը զոհասեղանի հիմք է հանդիսանում՝ համանման Հայաստանի Գեղարդի վանքի:

Մատուռի ներսում հավաքված են հայկական, հունական և լատինական ոճի սրբապատկերներ ու նկարներ: Տաճարը այցելում են Աֆրիկայի բոլոր անկյուններից ժամանած հայերը՝ հարսանեկան և մկրտության ծիսակատարությունների, հարազատների և բարեկամների համար աղոթելու նպատակով:

ՀԱՀ-ի հայ համայնքը ակտիվորեն օգնում է Սվազիլենդում ընդամենը ութ հոգու հասնող տեղի հայերին՝ մատուռի շրջակայքի մասին հոգ տանելու գործում:

2016 թ. ՀԱՀ-ի հայերի խնդրանքով Մսվաթի III-րդ թագավորի որոշմամբ Սուրբ Հարություն մատուռը վերադարձավ Հայ Առաքելական եկեղեցու գիրկը:

Картинки по запросу Часовня Святого Арутюна

Картинки по запросу Часовня Святого Арутюна

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։