All of Armenia

Երևան -2 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Բժշկական 5 կարևոր հայտնագործություններ, որոնց հեղինակները եղել են հայեր

11 Aug 2017 - 14:27


1) Վարազդատ Ղազանչյան (1879 -1974, Մասսաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգեր)
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիր:

Համիդյան ջարդերից հետո, կորցնելով հորը, Վարազդատը 1983 թվականին տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգեր: 1905-ին նա ընդունվեց Հարվարդի Ատամնաբուժական դպրոց: Ղազանչյանը առաջին հերթին ուշադրությունը հղեց վերին դիմածնոտային հատվածին եւ որոշում կայացրեց այդ բնագավառում առանձին բուժահետազոտական կենտրոն բացել, որտեղ բուժում ստացած եւ Corpus maxillae վիրահատություն անցած հիվանդների շնորհիվ Ղազանչյանը առաջին պլաստիկ վիրաբույժի համբավ ձեռք բերեց:

1915 թվականին' Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Ֆրանսիայի կառավարությունը դիմեց Հարվարդի համալսարան, խնդրելով Անտանտի հիվանդանոցների համար տրամադրել լավագույն օրթոպեդ-ատամնաբուժական մասնագետների խումբ: Այսպիսով Ղազանչյանը հայտնվում է հարավային Ֆրանսիայում «Յանկի» լավագույն հիվանդանոցներից մեկը: Շուտով նա առանձին բուժկետ է բացում հիվանդանոցի հարեւանությամբ, ուր տեղափոխում է իր հիվանդներին: Միայն երկու տարվա ընթացքում Ղազյանչյանը իր անձնակազմի հետ միասին վիրահատում է մոտ 2,500 ծանր վնասվածքներ ունեցող զինվորների: Նա ապրում է Եվրոպայում մինչեւ 1918 թվականը եւ ստանում է «հրաշք բժիշկի» կոչումը: Ֆրանսիայի կառավարությունը եւ անձամբ Մեծ Բրիտանիայի արքան՝ Ջորջ V-ը հանձնում են Ղազանչյանին իրենց երկրների պարգեւները:

1922-1939 թվականներին Վարազդատը աշխատում է դիմածնոտային վիրաբուժության ասպարեզում եւ Հարվարդի Բժշկական Համալսարանի պրոֆեսորի կոչման է արժանանում: Նա առաջին գիտնականն էր, ով այդ աստիճանը ստացավ պլաստիկ վիրաբուժության համար: Նա նաեւ հրապարակեց առաջին պլաստիկ վիրաբուժության մասին պատմող գիրքը:

234444444566566

 

2) Մայքլ (Միշել) Տեր-Պողոսյան (1925-1996, Բեռլին, Գերմանիա)
Ամերիկահայ ֆիզիկոս, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (PET) ստեղծման հեղինակ

1948 թվականին Մայքլը ստացավ մագիստրոսի աստիճան, իսկ 1950-ին դարձավ դոկտոր' միջուկային ֆիզիկայի ոլորտում: Նույն թվականին նա սկսեց աշխատել Մալլինկրոդտ համալսարանում, շարունակեց ուսումնասիրել ճառագայթային ֆիզիկան: Պրոֆեսորի կոչում ստանալուց հետո նա աշխատում էր կենսաբանական ֆիզիկայի եւ ֆիզիոլոգիայի ասպարեզում: 1973-ին Մայքլը գլխավորեց Մալլինկրոդտ համալսարանի ճառագայթաին հետազոտությունների բաժինը:

Գիտության մեջ նրա առավելագույն նվաճումներից մեկը համարվում է Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (PET)-ի ստեղծումը: Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիան միջուկային բժշկության մեջ կիրառվում է հիվանդությունների ախտորոշման եւ հետազտոման համար: Դրա հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ հատուկ սարքավորման' (PET) տեսածրիչի միջոցով պոզիտրոնային ճառագայթման ռադիոիզոտոպներով նշված մարդու մարմնի մեջ գտնվող միացությունները կարելի է վերահսկել: (PET)-ի կարեւորագույն հատկանիշը նշված մասնիկներն են' ռադիոակտիվ նյութերի բաղադրիչները (ՌՊՖ): Ընտրելով այս կամ այն բաղադրիչները հնարավոր է դառնում (PET)-ի միջոցով ուսումնասիրել բազմատեսակ կենսաբանական պրոցեսներ, ինչպիսին են օրինակ' մարդու նյութափոխանակությունը, կենսանյութերի տեղափոխումը, լիգանդ-ռեցեպտորային փոխներգործությունները, գեների էքսպրեսիան եւ այլն:

Ռադիոակտիվ նյութերի բաղադրիչների օգտագործումը, որը ընդգրկում է բազմազան կենսաբանական ակտիվ միացությունների համակարգեր, դարձնում է (PET)-ը ժամանակակից բժշկության բազմակողմանի գործիքներից մեկը: Այդ պատճառով նոր ռադիոակտիվ նյութերի բաղադրիչների վերամշակումը եւ դրական ցուցանիշներ ունեցող դեղանյութերի օգտագործումն այսօր առաջնակարգ քայլերից մեկն է (PET)-ի հետագա զարգացման համար:

Իր գիտական գործունեության ընթացքում Մայքլ Տեր-Պողոսյանն միջուկային ֆիզիկայի ասպարեզում մի քանի գյուտերի հեղինակ է դարձել եւ արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնցից կարելի է առանձնացնել նախահոբելյան մրցանակ համարվող Գայրդներ հիմնադրամի միջազգային պարգևը:

111111111111333333333333

 

3) Ռեյմոնդ Վահան Դամադյան (1936, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Մագնիսական ռեզոնանսային պատկերավորման (MRT) գյուտարարներից մեկը

Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թվականին հայկական ընտանիքում Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Մելվիլ քաղաքում։ 1956 թվականին ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում, իսկ 1960 թվականին Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի դոկտորի աստիճան։: Պատանեկության տարիներին սիրել է զբաղվել երաժշտությամբ' ջութակ նվագել է սովորել:

1971 թվականին Հարվարդի ասպիրանտ Դամադյանը «Science» ամսագրի հոդվածում հայտնում է, որ ուռուցքները և նորմալ հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում միջուկային մագնիսական ռեզոնանսին։։ Նա առաջինն է առաջարկել օգտագործել այդ մեխանիզմը քաղցկեղի վաղ ախտորոշման համար:

1977 թվականին նա առաջին անգամ փորձարկեց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը իր վրա, բայց սեփական մարմնի զանգավածը չափից շատ էր մագնիսային դաշտի կլանման համար, եւ փորձը ձախողվեց: Ավելի ուշ նա կրկին փորձարկեց սարքը իր օգնականի վրա եւ առաջին անգամ ստացավ մարդու հյուսվածքի ամբողջական պատկերը:

Դամադյանի հայտնագործությունը համարվում է բժշկության մեջ հեղափոխական, քանզի թույլ է տալիս արագ հայտնաբերել ու բուժել բազմաթիվ հիվանդություններ: 1978 թվականին Դամադյանը հիմնեց սեփական ընկերությունը, որը զբաղվում էր մագնիսա-ռեզոնանսային տեսածրիչների արտադրությամբ: Երկու տարի անց վաճառքի դուրս եկավ MRT տեսածրիչը: Գիտնականի սարքավորումը լայն տարածում ստացավ: Բազմաթիվ այլ կազմակերպություններ ոչ միայն սկսեցին վերարտադրել Դամադյանի սարքավորումը, այլ նաեւ արտադրում էին դրա համար նախատեսված նոր բաղադրիչներ:

Չնայած նրան, որ Դամադյանը համաշխարհային համբավ աստացավ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի ստեղծման համար, 2003 թվականի Նոբելյան մրցանակը բժշկության որոլտում MRT-ի հայտնագործման համար ստացան Փիթեր Մենսֆիլդը եւ Փոլ Քրիստիան Լոտերբուրը:

Ու, թեև Նոբելյան կանոնները թույլ են տալիս կիսել մրցանակը մի քանի հայցորդների միջև, Դամադյանը մրցանակակիր չէր ճանաչվում։: Հետագայում «Ռեյմոնդ Դամադյանի ընկերներ» կոչվող ակտիվիստների մի խումբ նամակ պատրաստեց' «Սխալ, որը պետք է ուղել» վերնագրով: Նրանք հրապարակավ բողոքարկեցին Նոբելյան Մրցանակի շնորհումը երկու գիտնականներին: Նամակը լույս տեսավ «Նյու Յորք Թայմս», «Վաշինգտոն Փոստ», «Լոս Անջելես Թայմս», «Ստոկհոլմ Դագենս Նյուեթեր» օրաթերթերում: Ի պաշտպան Դամադյանի դուրս եկան հայտնի գիտնականներ' Ջոն Տ․ Ուադսոնը, Յուդժին Ֆեյջելսոնը, Ադրիան Պարսեգյանը, Դևիդ Ստարկը, Ջեյմս Մատսոնը և այլոք:

«Այս հարցը, պտտվելով ակադեմիական շրջանակներում, հուզում էր երկու գիտնականներին' Դամադյանին ու Լոտերբուրին: Մտավախություն կար, որ այս գյուտը ընդհանրապես կարող է զրկվել Նոբելյան մրցանակից, քանզի շվեդերը սովորություն ունեին վիճելի տարբերակները մրցույթի չդնել: 74-ամյա դոկտոր Լոտերբուրի առողջությունը թույլ էր, եւ այսպիսով որոշվեց մրցանակը շնորհել իրեն, քանի դեռ շատ ուշ չէ»: Նյու Յորք Թայմս

Վեճն այն մասին, թե ով ինչ դեր է խաղացել MRT-ի զարգացման գործում, շարունակվում էր երկար տարիներ: 2002 թվականին Դամադյանը հայտարարեց. «Եթե ես ծնված չլինեի, MRT-ն գոյություն կունենա՞ր։ Չեմ կարծում։ Իսկ եթե Լոտերբուրը չլինե՞ր։ Ես, վաղ թե ուշ, կհասնեի հարցի բուն էությանը»:

53453455555555555555555

 

4) Հրայր Շահինյան (1960, Բեյրութ, Լիբանան; Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգեր)
Էնդոսկոպիկ վիրահատության սարքավորումների հեղափոխական մեթոդի հեղինակ

Հրայր Շահինյանը ծնվել է Բեյրությում, մանկությունը անցկացրել Փարիզում: Բեյրութի Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո սովորել է Չիկագոյի համալսարանի բժշկական դպրոցում և Շվեյցարիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգերի մի շարք այլ ուսումնական հաստատություններում: Շահինյանի նորարարական հայտնագործությունը թույլ է տալիս նվազագույն վտանգով իրականացնել գանգի եւ գլխուղեղի էնդոսկոպիկ հետազոտությունը եւ ախտորոշել հիվանդությունները: Լայնորեն կիրառվում է ուռուցքաբանական ասպարեզում: Այս նորամուծության շնորհիվ գլխի մաշկը վիրահատությունից հետո լիովին ապաքինվում է՝ չթողնելով երեւացող սպի եւ ոչ մի կողմնակի ազդեցություն:

Բժշկության ոլորտում հեղափոխական նորամուծության և նորարարական տեխնոլոգիաների կիրառման համար Շահինյանն արժանացել է NASA-ի հատուկ մրցանակի:

23423444444444441112323

 

5) Ջոն Նաջարյան (1927, Մինեսոտա, Ամերիկայի Միացյալ Նահանգեր)
Օրգանների փոխպատվաստման նորագույն մեթոդի հեղինակ

Օրգանների փոխպատվաստման մեթոդը փորձել են իրագործել տասնամյակներ շարունակ, սակայն իմունային համակարգի թույլ լինելու պատճառով չի ստացվել անել այնպես, որ հիվանդները կարողանան դիմանալ նման ծանր վիրահատությանը: Սակայն շնորհիվ հայազգի բժիշկ Ջոն Նաջարյանի ջանքերի ամեն ինչ փոխվեց:

Բժշկության այն ոլորտը, ուր մուտք գործեց Նաջարյանը, շատ էր տարբերվում օրգանների փոխպատվաստման բնագավառից: 1954 թվականին երիկամի փոխպատվաստման հաջող վիրահատությունից հետո Նաջարյանը վերանայեց իր ճանապարհը և հայտարարեց. «Եթե դուք կարող եք օրգան տեղադրել մարդու օրգանիզմում և կյանք փրկել՝ հիանալի է, ես ուզում եմ աշխատել այդ ուղղությամբ»: Դրանից հետո բժիշկ Նաջարյանն աշխատել է և ուսումնասիրություններ է կատարել իմունային համակարգի բնագավառում:

Նաջարյանի հայտնագործությունների շնորհիվ հնարավորին դարձավ հայրյուրավոր կյանքեր փրկել: Ապաքինված հիվանդները շնորհակալություն են հայտնում նրան ոչ միայն նամակներում եւ ակադեմիական հրապարակներում կամ փողոցում հանդիպելիս, այլ նաեւ դրական մեկնաբանություններ են թողնում youtube կայքում:

Մինեսոտայի համալսարանի տեղեկությունների համաձայն Ջոն Նաջարյանը կատարել է մոտ 6,500 երիկամի փոխպատվաստման վիրահատություն, 1900-ից ավելի ենթաստամոքսային գեղձի վիրահատում, իսկ մի քանի հարյուր հիվանդներ երկրորդ կյանք են ստացել սրտի, լյարդի, թոքերի եւ աղիքային համակարգի փոխպատվաստումից հետո:
Հարցազրույցի ժամանակ Նաջարյանը ասել է. «Իմ համար ամենամեծ հաջողությունն այն է, որ մարդիկ փողոցում մոտենում են ինձ և սեղմում են ձեռքս...»:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։