All of Armenia

Երևան 13 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Ուրարտու թագավորություն՝ հայոց պետականության ակունքներին

26 Jul 2017 - 18:35

Հայկական լեռնաշխարհի հարավում բնակվող տեղացի ութ ցեղերի միավորման արդյունքում ձևավորվում է Ուրուատրի ցեղային միությունը։ Մ.թ.ա. XIII-րդ դարում՝ ասորեստանցիների ներխուժման հետևանքով, երկիրը ավերվում և թալանվում է:

Երկու հարյուրամյակ անց Ուրուատրին վերականգնում է իր ուժերը, և մ.թ.ա. IX-րդ դարում, Վանա լճի ավազանում, առաջանում է ամուր մի քաղաքական միավորում՝ Ուրարտու թագավորությունը:

Իր գոյության սկզբում Ուրարտուն փոքր՝ հարևան հզոր Ասորեստանի ճնշումներին դժվարությամբ դիմակայող, պետություն էր: Թափ առնելով, Ուրարտուի տիրակալները զավթողական նվաճումներ ունեցան և ստեղծեցին հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը, իրենց տիրապետության տակ վերցնելով գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը:

Ասորեստանցիներն այդ պետությունն անվանում էին Ուրարտու, իսկ ուրարտներն իրենք իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի: Պատմաբանները Վանա լճի ավազանում ձևավորված պետությունը անվանում են Վանի կամ Այրարատյան թագավորություն:

Սկսած մ.թ.ա. 859 թվականից ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ուրարտուի առաջին թագավորի անունը՝ Արամե: Նրա դեմ արշավանքներ է ձեռնարկել Սալմանասար III-ի բանակը: Ասորեստանի քաղաքական այրերը, հավանաբար, արդեն զգացել էին նորաստեղծ պետության հնարավոր վտանգը:

Սակայն ռազմական գործողությունները չէին անդրադառնում Ուրարտուի հիմնական շրջաններին, և՝ ի հակառակ Ասորեստանի թագավորների սպասումների, հայոց պետության հզորացումը շարունակվում էր:

Մ․թ․ա․ 844-828թ.թ. Ուրարտուի տիրակալ Սարդուրի I-ը պաշտոնապես ձևակերպեց սեփական հավակնությունները, ընդունելով ասորեստանյան գահակալներից փոխառնված շքեղ տիտղոսը, ինչն արդեն ուղղակի մարտահրավեր էր Ասորեստան արքայության մեծազորությանը։ Ուրարտու պետության մայրաքաղաք դարձավ Վանա լճի մոտակայքում գտնվող Տուշպա քաղաքը, որի շուրջ վեր խոյացավ հսկայական քարե պարիսպը: Վանի ժայռի արևմտյան ստորոտին պահպանվել է 6 մետր երկարության և 1 մետր բարձրության հասնող՝ ներբերված խոշոր քարերից կառուցված, ամրոցի պատը: Պատի վրա կարելի է կարդալ ասորերենով մակագրություններ, որոնք վկայում են Լուտիպրիի որդի՝ թագավոր Սարդուրիի կողմից ամրոցը կառուցելու մասին:

23434URRRR

Սարդուրի I–ի կառավարման օրոք ասորեստանցիների ներխուժումներն արդեն չէին կարող մոտենալ Ուրարտուի մայրաքաղաքին, այլ ընդամենը անհանգստացնում էին թագավորության հարավային ծայրամասերը: Եվ չնայած, որ անմիջական բախումների ժամանակ ուրարտական զորքը պարտվում էր ասորեստանյանին, ուրարտների պարիսպները արդեն թույլ չէին տալիս թշնամուն ներթափանցել երկրի ներսը: Բացի այդ, Հայկական լեռնաշխարհի խիստ ձմեռային կլիման բարդացնում էր ասորեստանցիների խնդիրը՝ բոլոր հարձակողական ծրագրերը նրանք կարող էին իրականացնել միայն ամռանը, և այժմ ստիպված էին իրենց հետ քաշ տալ ծանր պաշարողական զենքը: Այս պայմաններում ասորեստանյան բանակի ուժը բավարարում էր միայն աննշան հաջողություններին հասնելուն: Ասորեստանի հզորությունը տարածաշրջանում մոտենում էր իր ավարտին՝ Մերձավոր Արևելքում նորաճ ուժ էր հասունանում - միավորված Ուրարտուն:

Մ.թ.ա. IX-րդ դարի վերջում Ուրարտու թագավորությունը գլխավորում էր Սարդուրի I-ի որդի Իշպուինին (մ.թ.ա. 828—810թ.թ): Նրա օրոք տեղի է ունենում Ուրարտուի կենտրոնամետ իշխանության հետագա հզորացումը: Պետության սահմանները ծավալվում են. հարավից Ուրարտուին է միանում Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած տարածքը, ինչպես նաև՝ Ուրմիայից դեպի հարավ ընկած հողերը։ Հյուսիսում, այն է' Անդրկովկասում, կատարվում են Արաքսի պտղատու հովիտը նվաճելուն ուղղված հաղթաբեր ռազմական արշավանքներ: Տեղի է ունենում նաև ուրարտական կրոնի «կենտրոնացում»: Առանձին ցեղախմբերի աստվածությունները միավորվում են միասնական պանթեոնի շրջանակում, որի գլուխ են կանգնում երկրի կենտրոնական մասի աստվածները. Խալդի, Թեյշեբա և Շիվինի: Նույն այս ժամանակաշրջանում են հայտնվում ուրարտերեն լեզվով սեպագիր սալիկները:

Իշպուինիի որդի՝ Մենուա թագավորի գահ բարձրանալու հետ (մ.թ.ա. 810-786 թ.թ.) Ուրարտու թագավորության տարածքում սկսվում են լայնածավալ շինարարական աշխատանքները․ կառուցվում են Վանի մատույցները պաշտպանող ամրոցներ, բազմաթիվ բնակավայրերում կանգնեցվում են դղյակներ ու տաճարներ, ինչպես նաև հիմնադրվում է Տուշպա քաղաքը ջրով ապահովող ջրանցքը, որը պահպանվել է առայսօր:

Մենուայի գահակալման ժամանակաշրջանը համընկնում է Ասորեստանի հանրահռչակ թագուհի՝ Շամիրամի իշխանության ժամանակաշրջանին: Երկու երկրների միջև զինադադարը նշանավորվում է Ուրարտուի վրա Ասորեստանի մշակույթի ազդեցությամբ: Ու թեև Մենուայի օրոք Վանա լճի մոտակայքում կառուցված բազմաթիվ շինությունները, այդ թվում նաև՝ Տուշպայի ջրանցքը, կապվում էին նրա անվան հետ, որոշ ժամանակ անց դրանք սկսեցին հարաբերվել Շամիրամի անվան հետ, քանի որ կառուցվել էին նրա գահակալման ժամանակ: Հայ միջնադարյան պատմիչ Մովսես Խորենացին էլ է հիշատակում թագուհու մասնակցությունը Վանի մոտակայքում շինությունների կառուցմանը Մենուայի օրոք։

Մենուա թագավորը նախաձեռնել էր նաև երկրի ամբողջ տարածքով կատարվող ոռոգման աշխատանքներն ու շարունակում էր պետության ընդլայնումը դեպի հյուսիս՝ Անդրկովկաս և հարավ-արևմուտք, որտեղ Ուրարտուի սահմանները հասնում էին Եփրատի միջին հոսանքի մակարդակին:

 

URRARTU5454546666666

Հայոց թագավորության սահմանների ընդլայնումը դեպի հարավ բերեց նրան, որ Ասորեստանից Փոքր Ասիա տանող առևտրական ուղիները հայտնվեցին ուրարտների հսկողության տակ, ինչը բարդացրեց Ասորեստանի ռազմավարական իրավիճակը, խոչընդոտելով Փոքր Ասիայից ձիերի ու երկաթի մատակարարման նրա մենաշնորհին, ինչպես նաև՝ ձիերի հետագա տեղափոխմանը դեպի Ուրմիա լճի արևելք։

Ասորեստանի՝ մ․թ․ա․783-772թ.թ․ տիրակալ Սալմանասար IV-ը (Շուլմանու-Աշարեդու IV) իր գահակալման տասը տարիներից վեցը տրամադրեց Ուրարտուի դեմ արշավանքներին: Այդ ժամանակ Ուրարտուն գտնվում էր Մենուայի որդի Արգիշտի I-ի իշխանության ներքո, որը, ըստ գրավոր արձանագրությունների, լարված պայքար էր մղում Ասորեստանի հյուսիսային սահմանների տարածքներում, և՝ վերջնականապես հաղթանակելով, թույլ չտվեց Սալմանասար IV-ին վերադարձնել կորցրած հեղինակությունը սահմանամերձ շրջաններում։ Բացի այդ, Արգիշտի I-ը մի քանի հաջողված արշավանքներ էր կատարել դեպի հարավ-արևելք՝ Ուրմիա լճի մոտակայքում բնակվող մանացիների դեմ: Վանի թագավորության տիրակալը, զուգապես, կառուցում էր նաև նոր բնակավայրեր և ամրոցներ Անդրկովկասում' ժամանակակից Հայաստանի տարածքում։ Նա, մասնավորապես, հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը (այժմյան Արմավիրի շրջակայքում), որը երկար ժամանակ մնում էր Ուրարտուի խոշոր վարչական կենտրոն, և Էրեբունի քաղաքը (ժամանակակից Երևանի նախահայրը): Էրեբունու ամրոցը հետագայում օգտագործվում էր ուրարտական զորքի կողմից՝ Սևանա լճի շրջանների խորքերը արշավանքներ կատարելու և Արարատյան դաշտավայրը պաշտպանելու նպատակով:

42344444444ddd

Մ.թ.ա. 744 թվականին Ուրարտուի հարևան Ասորեստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան: Համեմատաբար խաղաղասեր տիրակալներ Աշուր-դան III-ին (մ.թ.ա. 772-755թ.թ) և Աշուր-Նիրարի V-ին (մ.թ.ա. 754-745թ.թ) փոխարինեց վճռական Թիգլաթպալասար III-ը, ով անմիջապես սկսեց պայքարել Առաջավոր Ասիայում Ասորեստանի երբեմնի հզորոթյունը վերականգնելու համար: Թիգլաթպալասար III-ը իրականացրեց մի շարք բարեփոխումներ բանակում և մի քանի հաղթական ռազմական գործողություններ Վանի թագավորության արևմտյան սահմաններում:

Մ.թ.ա. 734 թ. Արպադ քաղաքի մերձակայքում Ասորեստանի զինված ուժերը ճակատամարտի մեջ են մտնում Հյուսիսային Սիրիայում Ուրարտուի գլխավորած կոալիցիայի հետ: Հայոց պետության դաշնակիցները պարտություն են կրում, և Սարդուրի II-ը նահանջում է մինչև իր պապենական հողերը: Մ.թ.ա. 735 թ. Թիգլաթպալասար III-ը հարված է հասցնում Ուրարտուի սիրտ՝ Վանա լճի շրջաններին: Մի շարք կենտրոնական տարածքներ հրի ու սրի են մատնվում:

Սարդուրի II-ի մահվան հանգամանքները անհայտ են: Ուրարտական զորքերի ջախջախումից հետո պետությունը մասամբ տրոհվեց, և նախկինում նվաճված ցեղերից մի քանիսը ապստամբեցին կենտրոնական իշխանության դեմ:

Ռուսա I-ը բազմեց գահին թագավորության ծանր ժամանակահատվածում' մ.թ.ա. 735 թվականին: Այնուամենայնիվ, վճռական գործողությունների շնորհիվ, նրան հաջողվեց պահպանել Ուրարտուի պետականությունը և շարունակաբար հետ մղել Ասորեստանի բանակի գրոհները: «Իմ երկու ձիերով և իմ կառապանով, իմ ձեռքերով նվաճեցի ես Ուրարտու թագավորությունը»,- փորագրել է Ռուսա I-ը կոթողի վրա: Նա զսպեց երկրի տարածաշրջաններում բարձրացող ապստամբությունները և երկար ժամանակ ողջախոհաբար խուսափում էր Ասորեստանի հետ հակամարտությունից: Ասորեստանի թագավոր Սալմանասար V-ի օրոք Ուրարտուի և Ասորեստանի միջև զինադադար հաստատվեց: Այդ շրջանում Ռուսա I-ը շատ ժամանակ էր հատկացնում շինարարությանը երկրի ներսում, մասնավորապես՝ Ուրմիա լճի հյուսիսային հատվածում, որտեղ, նրա ջանքերի շնորհիվ, գոյացավ խոշոր ուրարտական կենտրոնը՝ Ուլխու քաղաքը: Բացի այդ, Տուշպայից մի քանի կիլոմետր հեռավորությամբ ժայռի վրա Ռուսա I-ը կառուցեց Ուրարտուի նոր մայրաքաղաքը՝ Ռուսախինիլին:

Մ.թ.ա. 722 թվականին ասորեստանյան գահին տիրացավ առավել վճռական և մարտականորեն տրամադրված թագավորներից մեկը՝ Թիգլաթպալասար III-ի կրտսեր որդի Սարգոն II-ը: Նա գահավիժեց ավագ եղբորը՝ Սալմանասար V-ին, և հետամուտ եղավ վերադարձնել Ասորեստանի նախնական մեծազորությունը: Մ.թ.ա. 722-719 թվականներին Սարգոն II-ը ռազմական գործողություններ ծավալեց արևմուտքում' Սիրիայում և Պաղեստինում, իսկ մ.թ.ա. 718 թվականից կենտրոնացավ հյուսիսի վրա: Սարգոն II-ի գործողությունները միշտ հանգամանորեն մշակված էին՝ նրա Դուր-Շարուկին նստավայրում պահպանվել են հետախույզների՝ Որարտուից կանոնավորապես հասցրած, տեղեկություններով սեպագիր ցուցանակները: Հետախուզական տվյալներին մեծ նշանակություն էր տրվում, ինչի կապակցությամբ Ուրարտուից ստացվող տեղեկությունների համար պատասխանատու էր նշանակվել Սարգոն II-ի որդի Սենեքերիմը, որը հետագայում դարձավ Ասորեստանի թագավոր:

Մ.թ.ա. 718-715 թվականների շրջանում Սարգոն II-ը և Ռուսա I-ը խուսափում էին ուղղակի առճակատումից: Նրանց պայքարը ծավալվեծ Ուրմիա լճից դեպի արևելք ընկած Մանա երկրի տարածքում: Այդ ժամանակահատվածում Սարգոն II-ը, մի քանի անգամ նվաճելով Մանան, գահին էր նստեցնում իրեն ենթակա թագավորների, իսկ Ռուսա I-ը, ի պատասխան, մանացիների ապստամբություններ էր կազմակերպում՝ հօգուտ Ուրարտուին հավատարիմ թագավորի:

Վերջապես, մ.թ.ա. 714 թվականին'կիմերների դեմ Ռուսա I-ի անհաջող ռազմական արշավանքի մասին տեղեկանալով, Սարգոն II-ը, մանրամասն մշակված արշավանքով, դուրս ելավ Վանի թագավորության դեմ:

Գրոհը սկսվեց Մանայից, որն ասորեստանյան բանակը հեշտությամբ գրավեց: Այնուհետև Սարգոն II-ը շարժվեց դեպի արևելք'հետապնդելով Ուրարտուին ենթակա զորքերը, սակայն տեղեկացվեց, որ Ռուսա I-ը մեծ ուժեր է կուտակել Ուրմիա լճից արևելք ընկած լեռնային կիրճում ու պատրաստվում է գրոհել Ասորեստանի բանակը թիկունքից: Սարգոն II-ը կտրուկ փոխեց իր ծրագիրը և շարժվեց ուրարտական թագավորի զորքերին ընդառաջ: Նրան հաջողվեց գիշերով անսպասելի հարձակվել Վանի ճամբարի վրա, ինչի արդյունքում Ուրարտուն ջախջախիչ պարտություն կրեց: Ռուսա I-ը ստիպված էր փախուստի դիմել:

Սարգոն II-ը հնարովորություն ստացավ շարունակել արշավը դեպի հյուսիս, որտեղ կործանեց Ուլխու քաղաքը և մոտեցավ Վանա լճի ափին: Հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Սարգոն II-ը չհամարձակվեց առաջանալ Տուշպայի ուղղությամբ ու ետ դարձրեց բանակը։ Իրականացնելով անտառոտ լեռներով զորքերի ծանր անցումը, Սարգոն II-ը՝ ուրարտական ուժերի համար անակնկալ, հայտնվեց Մուսասիրում' թագավորության կրոնական կենտրոնում: Նա փլուզեց ու թալանեց ինչպես քաղաքը, այնպես էլ Խալդի աստվածի գլխավոր տաճարը: Ռուսա I-ը' իմանալով Մուսասիրի դեպքերի մասին, ինքնասպան եղավ:

Սարգոն II-ի արշավանքի իրական ուղին շարունակում է մնալ գիտական բանավեճերի առարկա. որոշ հետազոտողներ, հետևելով Թյուրո-Դանժենին, ենթադրում են, որ ասորեստանյան բանակը շրջանցել է Վանա լիճը հյուսիսից, մյուսները համարում են, որ Սարգոն II-ը հյուսիսից շրջանցել է միայն Ուրմիա լիճը:

RUSAII

Մ.թ.ա. VIII-րդ դարի վերջում Սարգոն II-ը սպանվում է պալատական հեղաշրջման արդյունքում, ինչից հետո Ասորեստանը ընկղմվում է Բաբելոնի և Մարաստանի հետ հակամարտության արդյունքում առաջացած խառնակությունների մեջ, ինչն էլ, ի վերջո, 100 տարի անց՝ մ.թ.ա. 609 թվականին, հանգեցնում է ասորեստանյան թագավորության վախճանին:

Մինչդեռ, Վանի թագավորության գահ էր բարձրացել Ռուսա I-ի որդի Արգիշտի II-ը (մ.թ.ա. 714-685թ.թ.): Սարգոն II-ի արշավից հետո Ասորեստանի և Ուրարտուի միջև հարաբերությունների բնույթը փոխվեց. կողմերը սկսեցին տարաձայնությունները ավելի հաճախ լուծել բանակցությունների միջոցով, և Ուրարտուն' նոր պարտությունների մտավախությամբ, դադարեց հավակնել Ասորեստանի հյուսիսային տիրույթներին կամ ազդեցության գոտիներին՝ ինչպես Եփրատի հոսանքի արևմտյան, այնպես էլ Ուրմիա լճի ափերի արևելյան մասերում: Միաժամանակ Ասորեստանի ճգնաժամը թույլ չէր տալիս նշանակալից ռազմական արշավանքներ կատարել հյուսիսային ուղղությամբ: Արգիշտի II-ը համաձայնվել էր Ասորեստանից հետ գնել Մուսասիրում հափշտակված Խալդի աստվածի բրոնզե «գլխավոր» արձանը, ինչի արդյունքում այն վերադարձավ Ուրարտու: Այդ տարիներին Ուրարտուի ընդլայնունը ուղղված էր դեպի արևելք՝ այդ առումով Արգիշտի II-ը ավելի առաջ անցավ, քան ուրարտական մյուս տիրակալներից որևէ մեկը։

Հետագայում գահ բարձրացած Ռուսա II-ը' Արգիշտի II-ի որդին (մ.թ.ա. 685-639թ.թ.), օգտվելով երկարատև զինադադարից, նվիրվեց լայնածավալ շինարարությանը: Նրա գահակալման տարիներին կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, տաճարներ և այլ շինություններ: Նա վերականգնեց և հիմնեց Ուրարտուի մայրաքաղաքը՝ Տուշպայի շրջակայքում տեղակայված Ռուսախինիլին:

Ռուսա II-ի մահից հետո թագավորությունում իշխել են․ Սարդուրի III-ը (մ.թ.ա 639-625թ.թ.), Սարդուրի IV-ը (մ.թ.ա 625-620թ.թ.), Էրիմենա թագուհին (մ.թ.ա 620-605թ.թ.), Ասորեստանի վախճանի ականատես՝ Ռուսա III-ը (մ.թ.ա 605-595թ.թ.) և Ուրարտուի վերջին թագավոր Ռուսա IV-ը (մ.թ.ա 595-585թ.թ.):

4535345555555555555555555555555555555555555

 

Չնայած Ասորեստանում խորացող ճգնաժամի, այս թագավորների գահակալման շրջանում Ուրարտուն, մինչև իր գոյության ավարտը, այլևս չվերսկսեց Միջագետքի և Փոքր Ասիայի միջև ռազմավարական առևտրի ուղիները հսկողության տակ վերցնելու փորձերը: Ավելին՝ Սարդուրի III-ի և Աշուրբանիպալի նամակագրության վերլուծություններից ելնելով, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ Ռուսա II-ի որդի Սարդուրի III-ի օրոք Ուրարտուն Ասորեստանի նկատմամբ արդեն փաստացի վասալական թագավորության կարգավիճակում էր:

Այդ ժամանակահատվածում Առաջավոր Ասիայում ուժերի հավասարակշռությունը փոխվել էր, և ինչպես Ուրարտուն, այնպես էլ Ասորետանը ձեռք էին բերել նոր վտանգավոր հակառակորդներ, որոնք, ի վերջո, վերացրեցին երկու պետությունները:

Ուրարտուի դեմ հյուսիսից դուրս եկան սկյութներն ու կիմերները, իսկ հարավ-արևելքից՝ մարաստանցիները, որոնք ավերեցին ուրարտական ամրոցների մեծ մասը, այդ թվում՝ թագավորության մայրաքաղաքներ Տուշպան և Ռուսախինիլին, դուրս մղելով ուրարտական զորքի մնացորդներն ու թագավորական ընտանիքը դեպի Անդրկովկաս: Ուրարտուի մայրաքաղաքը տեղափոխվեց Անդրկովկասում տեղակայված Թեյշեբաինի քաղաք-ամրոց, որի ջախջախումը և դարձավ Ուրարտուն կործանող վերջին հարվածը։ Ենթադրվում է, որ Թեյշեբաինին ջախջախվել է նաև մարաստանցիների կամ բաբելոնցիների կողմից, սակայն ներկայիս գիտնականների մեծ մասը համարում են, որ դա արել են սկյութներն ու կիմերները:

Ուրարտուի ներքին կյանքը

Վանի թագավորությունը մեծ ուշադրություն էր դարձնում տնտեսության զարգացմանը, հոգալով հատկապես ոռոգման ջրանցքների կառուցման և ջրամբարների կարգավորման մասին: Թեյշեբաինիի կառուցապատման ժամանակ Ռուսա II-ը ջրանցք անցկացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի համար։ Մոտավոր տվյալների համաձայն Թեյշեբաինիի հացահատիկի և գինու պահեստները նախատեսված էին 4-5 հազար հա տարածքից ստացվող բերքի համար: Սեպագիր արձանագրությունների վկայությամբ, թագավորության տնտեսական անձնակազմը Ռուսախինիլիում 5500 մարդ էր կազմում: Թագավորական տնտեսություններում կատարվում էր հողագուրծության արտադրանքի մշակում, գործում էին արհեստանոցներ: Տաճարային տնտեսություններն ունեին զգալիորեն ավելի քիչ նշանակություն։

Քաղաքաշինություն

Ուրարտների ձեռքբերումները մշակույթի ասպարեզում հատկանշական էին: Վանի թագավորության պատմությունը Անդրկովկասի ուրբանիզացիայի պատմությունն է: Որպես կանոն, քաղաքները հիմնադրվում էին բարձր բլուրների ստորոտներում, որոնց բարձունքները զբաղեցնում էին միջնաբերդերը: Շինարարները ձգտում էին համապատասխանեցնել քաղաքամերձ շինարարության սահմանները բնական խոչընդոտներին (գետեր, լեռան լանջեր և այլն), իսկ 3.5-4 մետր հաստության քաղաքային պարիսպները, սովորաբար, համալրված էին որմնամույթով (կոնտրֆորս) և դուրս ընկած ծանրակշիռ քառակուսի մեծ աշտարակներով:

Մշակույթ

Ուրարտական մշակույթի զարթոնքը համընկավ պետության հզորության գագաթնակետի հետ։ Մշակույթի և արվեստի առարկաները հայտնաբերվում են հիմնականում երկրի կենտրոնում, ինչպես նաև՝ խոշոր քաղաքների մոտակայքում: Գտածոների մեծ մասը վերաբերվում է Մենուա, Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի գահակալման ժամանակաշրջանին: Ասորեստանի և Ուրարտուի մշակութային ընդհանրությունը որոշակի բարդություններ է առաջացնում ուրարտական մշակույթի ուսումնասիրության համար։ Շատ առարկաներ հայտնվել են աշխարհի թանգարաններում ոչ թե պեղումների արդյունքում, այլ դամբարաններից թալանվածի վերավաճառքից հետո, ինչի պատճառով էլ, շատ դեպքերում, գիտնականների միջև առայսօր տեղի են ունենում բանավեճեր, թե հատկապես որ պետությանն է կարելի վերագրել այս կամ այն առարկան: Ուրարտուի մշակույթը սկզբնավորվել է Ասորեստանի զգալի ազդեցության տակ և խիստ կանոնակարգված էր, երբեմն նույնիսկ՝ կրկնօրինակված: Ուրարտական մշակույթի վառ օրինակներից են թագավորական բրոնզե գահի բեկորները, որոնք պահվում են մասամբ՝ Բրիտանական թանգարանում, մասամբ՝ Էրմիտաժում, ինչպես նաև բրոնզե տարբեր արձանիկներ, զարդեր, զենքի և ձիերի բարձրակարգ հանդերձանքի առարկաներ։ Ուրարտուի ճարտարապետական շինությունների պատերին պահպանվել են լայն տարածում ունեցող վառ երանգների որմնանկարչության հետքերը: Պեղումների ժամանկ հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ ոկյա և արծաթե բարձրորակ զարդեր:

Թևավոր ցուլի բրոնզե արձանիկը, որ զարդարում էր ուրարտական թագավորական գահի ձախ կողմը։ Աջ կողմը զարդարող նմանակը գտնվում է Բրիտանական թանգարանում։

1212123333333333333333333

 

 

Սարդուրի II փորագրով բրոնզե կապարճի ֆրագմենտը։ Հայտնաբերվել է Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ։

87777878787878

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։