All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Հայյերը Չինաստանում

12 Feb 2018 - 06:22

Մոլորակի հնագույն ազգերից հայերն ու չինացիները դեռ հնուց գիտեին միմյանց գոյության մասին: «Հայաստան» բառը չինարեն հնչում է՝ «Յա-մեյ-նի-յա», իսկ հայկական աղբյուրներում, առասպելներում, հեքիաթներում Չինաստանը անվանում են չեների երկիր, Չինումաչին, Չենաստան, Չինաստան:

Որոշակի նմանություն կարելի է գտնել Հայաստանի և Չինաստանի միջնադարյան գեղանկարչության միջև: Կիլիկիայի դպրոցի մանրանկարներում հանդիպում են չինական վիշապների, շուն-առյուծների, իսկ Վասպուրականի գեղանկարչության մեջ' չինական կենցաղային իրերի պատկերները: Չինաստանի մասին իրենց աշխատություններում գրել են հայ պատմաբաններ Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Կիլիկիայի թագավոր Հեթումը'մանրակրկիտ նկարագրելով Չեների երկիրը, նրա բնությունը, մշակույթը, բնակեցնող ազգերին, ավանդույթները:

Գույություն ունի առասպել հայկական Մամիկոնյան և Օրբելյան իշխանական տոհմերի չինական ծագման մասին: «Հայոց պատմություն» գրքում Խորենացին տեղեկացնում է, թե որտեղից և ինչպես է ծագել Մամիկոնյանների տոհմը. «...ասում են, Շապուհի օրոք հյուսիս-արևելքից'ազնվազարմ ու հզոր երկրից, և հյուսիսային ազգերի առաջիններից' այսինքն, չեներից, Հայաստան եկավ Մամիկոնյանների տոհմի նախահայրը»:

Գառնի, Դվին, Անի հայկական քաղաքների, Ամբերդ ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են վաղ միջնադարյան հայ-չինական տնտեսական կապերի մասին վկայող չինական ճենապակի և սելադոնիտ: Մետաքսի ճանապարհով Հայաստան էին բերվում զանազան չինական ապրանքներ, այդ թվում' ոկյա և արծաթյա թելերով հյուսված գործվածքներ:

Մեզ են հասել հավաստի տեղեկություններ այն մասին, որ դեռ մեր թվարկությունից առաջ էին հայ վաճառականները Չինաստանից արտահանում մետաքս, ճենապակի, նեֆրիտ և այլ ապրանքներ: Չինաստանում էլ լայն տարածում ունեին հայկական դեղամիջոցները, բուսական և հանքային ներկերը, մասնավորապես' որդան կարմիրը, որով ներկում էին չինական և հնդկական թանկարժեք մետաքսը:

Արարատյան կարմրորդու էգ, որից ստանում են յուրօրինակ որդան կարմիր ներկը:

Картинки по запросу Араратская кошениль

Մոնղոլների Հայաստան ներխուժելու հետևանքով արդեն XIII-րդ դարի սկզբում Չինաստանում հայտնվեցին առաջին հայկական գաղութները՝ այդ ժամանակ տոհմիկ հայերի մի մասը բնակեցրել է Չինաստանի հյուսիսային շրջանները: Հետագայում հայերը ներթափանցեցին երկրի խորքերը, հասան Խաղաղ օվկիանոսի ափերին, հաստատվեցին Կանտոն (Գուանչժոու) քաղաքում: Հայերը լավ գիտեին դեպի Չինաստան և Հնդկաստան տանող ճանապարհները, տիրապետում էին տեղի լեզուներին, ավանդույթներին, բնակչության յուրահատկություններին: Այդ պատճառով շատ եվրոպացիներ հայերին վարձում էին որպես ուղեկցորդների և թարգմանիչների' բարեհաջող ճամփորդության համար:

«Չինաստանը միշտ իր դռները փակ էր պահում օտարերկրացիների, հատկապես' քրիստոնյաների առջև: Բայց հայը բացառություն էր և օգտվում էր բացարձակ ազատությունից: Հայ վաճառականը այնքան սովորական երեվույթ էր Չինաստանում, որ ճիզվիտ քարոզիչները երկրում ազատ տեղաշարժվելու նպատակով հագնում էին հայ վաճառականների,- գրում է գիտնական Հրաչյա Աճառյանը:

Չինաստանի հայերից ամենանշանավորներից է Հովհաննես Ղազարյանը' ավելի հայտնի իբրև Ջոն Լասար: XIX-րդ դարի սկզբին նա առաջինն էր, որ Աստվածաշունչը թարգմանեց չինարեն լեզվով: Ղազարյանը ծնվել է Չինաստանում, բարձրագույն կրթությունը ստացել Եվրոպայում: 1805 թվականին Սինգապուրի քարոզիչների խնդրանքով Աստվածաշունչը անգլերենից թարգմանել է չինարեն: Նրա թարգմանությունը գիտնականների կողմից համարվում է Աստվածաշնչի լավագույն չինարեն թարգմանությունը:

Չինաստանում XX դարի հայտնի հայերից էր նաև Խաչիկ Աստվածատրյանը' Սըր Փոլ Չատերը: 20-րդ դարի սկզբին մեր հայրենակիցը Հոնքոնգում ուներ քսան ընկերություններ և միավորումներ: Չատերը ինքնուրույն վերականգնել էր քաղաքի զարգացման պատմական նախագիծը, որը հետագայում ընդունվեց որպես XXI դարի կառուցապատման հիմք:

Հոնքոնգի կենտրոնական մասում' իրար հարևանությամբ, տեղակայված են Փոլ Չատերի պատվին կոչված Չատեր-ռոադ փողոցն ու Չատեր-գարդեն հասարակական զբոսայգին: Չատեր-ռոադում վեր է խոյանում նրա հիմնած Hongkong Land ընկերությանը պատկանող 30-հարկանի գրասենյակային Chater House աշտարակը: Շենքի նախասրահում տեղակայված է Չատերի կիսանդրին և նրա պատկերով հուշագիր տախտակը: Քեննեդի-թաունի (Սայվան) շրջանում գտնվում է նույնպես սըր Փոլ Խաչիկ Չատերի պատվին կոչված Խաչիկ-ստրիթ փողոցը:

XIX-րդ դարի վերջում Ռուսաստանի կողմից Հարավ-Չինական երկաթուղու կառուցման հետևանքով մեծ քանակությամբ հայեր Ռուսաստանից, ինչպես նաև Սյունիքից և Արցախից տեղափոխվեցին Չինաստան: XX-րդ դարի առաջին կեսին հայերը բնակվում էին Մանջուրիայում, Հարբինում,

Հոնքոնգում, Շանհայում, Մակաօյում, Չանչունում: Հարբինում ապրում էր մինչև 400 հայկական ընտանիք, գործում էին հասարակական կազմակերպություններ, հայկական եկեղեցի' հետագայում ավիրված Մշակութային հեղաշրջման ժամանակ:

1949 թվականի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո հայերի մեծ մասը լքեց երկիրն ու տեղափոխվեց ԱՄՆ և Ավստրալիա:

Ներկայումս Չինաստանում հայկական համայնքը կազմում է շուրջ 500 մարդ, որոնք բնակվում են Պեկինում, Գուանչժոում, Շանհայում և Հոնկոնգում:

Հարբինի հայկական եկեղեցու երգչախումբը, 1940 թվական:
Хор армянской церкви Харбина, 1940 г.

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։