All of Armenia

Երևան 21 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
480.82
561.84
7.68

Պատանի ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության փուլում

12 Feb 2018 - 21:46

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին:

Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մեր թիմում հանդես են եկել Յուրի Իսրայելյանը 50 կգ, Ստյոպա Դարբինյանը 55 կգ, Մամիկոն Ավետիսյանը 81 կգ:

Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե մեդալակիր, Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե, իսկ Մամիկոն Ավետիսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: