All of Armenia

Երևան 25 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Կրամնիկին

12 Mar 2018 - 23:37

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Հայ շախմատիստն իր պարտությունն ընդունել է 27-րդ քայլում:

Առաջին երկու տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը: Ֆաբիանո Կարուանան, Շաքրիյար Մամեդյարովն ունեն երկուական միավոր, Լինգ Դիրեն և Ալեքսանդր Գրիշչուկն ունեն 1.5-ական, Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը՝ մեկական, իսկ վերջին տեղում գտնվող Ուեսլի Սոն՝ 0.5: