All of Armenia

Երևան 15 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Հովհաննես Մարգարյանն արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի Մ-21 առաջնությունում

20 Mar 2019 - 15:32

Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչեւ 21 տարեկանների պայքարում երկրորդ տեղն է գրավել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

Վազող թիրախ մրցաձեւի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր եւ արժանացել արծաթե մեդալի:

Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը:

14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչեւ 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձեւում:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։