All of Armenia

Երևան -5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
485.12
549.84
7.31

Ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10 Oct 2018 - 07:48

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին:

Թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և մասնակցեցին առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին:

Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ: