All of Armenia

Երևան 12 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանը այցելել են սահմանագիծ՝ Նախիջեւանի ուղղություն

18 May 2018 - 17:01

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ միասին այսօր՝ մայիսի 18-ին, այցելել է ՀՀ հարավ արեւմտյան սահմանագիծ՝ նախիջեւանյան ուղղություն։ 

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։

Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որեւէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում», - Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: