All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

09 May 2019 - 15:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայաստանի և Արցախի ղեկավարներն ընդգծել են եռատոնին' Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։