All of Armenia

Երևան 9 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
495.93
537.74
6.4

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

02 Jul 2019 - 20:02

Դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, հաղորդում է Ազատությունը:

«Դատավարության մասնակիցներին պարզաբանում կամ հիշեցնում եմ, որ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ ի վիճակի է մասնակցել վարույթին։ Ուրիշ բան, որ խնդիրները առողջական առաջանան նիստի ընթացքում», - ասաց դատավորը։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Փաստաբանը նշեց մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Ասաց, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։