All of Armenia

Երևան 15 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

17 Apr 2019 - 17:51

Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա' Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների դեմ համատեղ պայքարի փորձառություն:

Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։