All of Armenia

Երևան 14 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին

16 May 2019 - 02:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ջերմորեն ողջունել ներկաներին:

Գալա համերգի ընթացքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մասնակից մի քանի տասնյակ պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել կատարումներով' ներկայացնելով իրենց ազգային մշակույթը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

«Ասիական քաղաքակրությունների երկխոսություն» համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը' աշխարհի 47 երկրից: Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում' տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։