All of Armenia

Երևան 30 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.61
568.13
7.69

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի նախագահին

11 Apr 2018 - 20:56

ախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա­կայ­քում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա­կայ­քում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարա­զատ­ներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»: