All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

«Նախարարությանը դեռևս չի հաջողվել ոլորտից 100 տոկոսով վերացնել կոռուպցիան». Արսեն Թորոսյան

13 May 2019 - 13:57

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա։

Նախարարն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախարարությանը դեռևս չի հաջողվել ոլորտից 100 տոկոսով վերացնել կոռուպցիան, հաղորդում է Ազատությունը:

«Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա։ Եթե մենք խոսում ենք ապօրինի եկամուտների մասին բուժհաստատություններում վերցվող և դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա, ես ինքս դա չեմ համարում կոռուպցիա, ես դա համարում եմ ապօրինի եկամուտ, որը էլի պետք է չլինի, բայց դա ամեն դեպքում ապօրինի եկամուտ է, որ բժիշկը հայցում է պացիենտից, պացիենտի բարեկամից։ Եթե գնում ենք մի քիչ ավելի վերև, եթե խոսքը պետական ապարատում եղած կոռուպցիայի մասին է, ես կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի, սակայն նախարարության վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 100 տոկոս չի հաջողվել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են»։

Նշենք, որ ապրիլի սկզբին ձերբակալվեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։ ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։