All of Armenia

Երևան -3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
485.12
549.84
7.31

Մայրաքաղաքում կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի չորրորդ փառատոնը

10 Jun 2018 - 06:43

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00-ն Երևանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը:

 Այս տարի փառատոնը կանցկացվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։

Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն Երևանի մի շարք ռեստորաններ, հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոները, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ուտեստները: