All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Հեպատիտի և ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն՝ մայրաքաղաքում

18 Jul 2019 - 17:43

հուլիսի 28-ին՝ հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ժամը 16:00-20:00 Հյուսիսային պողոտայում և Գ. Նժդեհի անվան հրապարակում ՀՀ քաղաքացիներին կընձեռվի հնարավորություն՝ անցնելու հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև ՄԻԱՎԻ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն:

Միջոցառումն իրականացնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: