All of Armenia

Երևան 4 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
484.37
554.56
7.22

Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը

05 Jan 2019 - 13:35

Հայկական առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբծննդյան ճրագալույցը: Բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ են մատուցում:

Այս երեկո մարդիկ եկեղեցիներից տանում են վառված ճրագներ ու մոմեր: Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Լապտերները վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը:

Քանի որ եկեղեցական օրը փոխվում է ժամը 17:00-ին' երեկոյան պատարագից հետո, ապա Սուրբ ծնունդն ու Աստվածհայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին: