All of Armenia

Երևան 10 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
484.37
554.56
7.22

Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

15 Mar 2019 - 14:35

պերայի հարակից տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, հաղորդում է Ազատությունը:

Տարածքում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տնտեսվարողներն այստեղ գործունեություն են ծավալել ոչ թե իրավական հիմքի վրա, այլ՝ հիմնականում բանավոր պայմանավորվածությունների։

«Երբ նայում ենք այստեղի տնտեսվարմանը, կարելի է ենթադրություն անել, որ ավելի շատ ոչ թե իրավական հիմքի վրա էր հիմնված այս ամբողջ գործունեությունը, այլ՝ բանավոր պայմանավորվածությունների, չի բացառվում նաև՝ գուցե ստվերային գործարքների վրա էր հիմնված էս ամեն ինչը», - ասաց Կարապետյանը՝ շարունակելով. - «Էս պահին այստեղ տեղի ունեցող գործընթացը և ընդհանրապես այն, ինչ այսօր տեղի է ունենում այս քաղաքում, տեղի է ունենում բացառապես իրավական ամուր հիմքերի վրա։ Իսկ իրավական ամուր հիմքը ոչ միայն քաղաքին է ձեռնտու, այլ նաև մասնավոր համայնքին է ձեռնտու, որովհետև իրավական հիմքը հենց այն երաշխիքն է, հենց այն զրահն է, որով ինքը պաշտպանում է իր բիզնեսն՝ անկախ քաղաքական փոփոխություններից և անկախ վարչակազմի փոփոխությունից»։

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երկու օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք երեկ փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում մինչև երեկո շարունակում էր մնալ լարված։

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։