All of Armenia

Երևան 0 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Վարչապետը տիկնոջ հետ ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հովհաննես Չեքիջյանին

24 Dec 2019 - 06:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

Վարչապետը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին:

«Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա: Եվ այդ առումով ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։