All of Armenia

Երևան 26 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվն ավելացել է 17%-ով

19 Feb 2019 - 19:07

2018-ին արձանագրվել է Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։

Այս մասին այսօր նշել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը, հաղորդում է banks.am-ը:

Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը եւ մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու դեսպանն էլ քննարկել են առեւտրաշրջանառության աճող ծավալները եւ կառուցվածքը։

Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է այս տարի Ռուսաստանում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբերյալ տեղեկատվությունը եւ քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարեւորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։

All Armenia - ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին։ Լուրեր, պատմություն, տեսարժանիք, խոհանոց, օնլայն հայկական ֆիլմեր և ուրիշ հետաքրքիր նյութեր են սպասում ձեզ մեր կայքում։