All of Armenia

Երևան 26 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Կինո

1911 թվականին երկու ռուս կինոօպերատոր-քրոնիկյորներ Դիգմիլեվը եւ Միներվինը ժապավենի վրա են առնում Էջմիածնում հայ Հոգեւոր առաջնորդի թաղման արարողությունը: Մինչ այդ հայտնի են եղել հայ դերասանների եւ ռեժիսորների անուններ, ովքեր մասնակցել են ռուսական նախահեղափոխական ֆիլմերի նկարահանումնրին: Նրանց թվում էին' Համո Բեկնազարյանը, Փափազյանը, Բուրջալյանը եւ ուրիշներ: 1920-ին օպերատոր Լեմբերգը նկարահանել է Հայաստանում սովետական իշխանության հաստատման մասին վավերագրական նյութ:

Պաշտոնապես ընդունված հայկական կինոյի ծննունդն է համարվում 1923-ի ապրիլ ամիսը, երբ Հայաստան-ի ՀԽՍՀ ժողկոմխորհը ընդունում է ազգային Պետկինո-ի' այսօրվա Համո Բեկնազարյանի անվ. Հայֆիլմի հիմնադրման մասին որոշումը: Հայ կինոյի առաջին պտուղներից էր՝ 1924-ին էկրան բարձրացած «Խորհրդային Հայաստան» փաստա-վավերագրական ֆիլմը:

Հայ գեղարվեստական կինոյի զարգացման մեջ մեծ դեր է խաղացել ռեժիսոր Համո Բեկնազարյանի գործունեությունը: Նրա առաջին աշխատանքներից էր Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա' 1925-ին թվին նկարահանված "Նամուս" գեղարվեստական ֆիլմը:

Համո Բեկնազարյանի այդ եւ հետագա ֆիլմերը. "Զարե"-ն (1927), "Խասփուշ"-ը (1928), "Տունը հրաբխի վրա" (1928) քանդում էին Եվրոպական երկրներում ավանդական դարձած ասիական ֆիլմերի մասին պատկերացումը, հաստատում էին սոցիալական կոնֆիլկտների արտացոլման մի նոր տեսակ, արտահայտում էին Արեւելյան ժողովուրդների կյանքի զարգացման իրականությունը:

Հայկական համր կինոյի ժամանակաշրջանի առավել ակնառու դարձան ռեժիսորներ Կալանթարի եւ Մարտիրոսյանի "Մեքսիկական դիպլոմատներ" (1931) երգիծական կինոնկարը, Բարխուդարյանի "Կիկոս" (1931) կատակերգությունը, Հովհաննես Թումանյանի "Գիքոր" համանուն պատմվածգի ռեժիսոր Մարտիրոսյանի էկրանավորումը, Համո Բեկնազարյանի "Երկիր Նաիրի" (1930) վավերագրական ֆիլմը:

Հայկական կինոարվեստը առաջին հերթին հիմնվում էր ազգային գրականության եւ թատրոնի ավանդական ռեալիզմի վրա: 30-ական թվականներին արդեն կազմավորվել էր հայ կինոյի հիմնական ազգային ստեղծագործական խումբը:

Բացի Համո Բեկնազարյանի հայկական կինոարվեստի մեջ 20-30-ական թվականներին մեծ ներդրում կատարեցին ռեժիսորներ Բարխուդարյանը, Մարտիրոսյանը, կինոօպերատորներ Ֆելդմանը, Անոշենկոն, Կյունը, սցենարիստներ Չուբարը, Բակունցը, Չախիրյանը, Գեւորգյանը, նկարիչներ Արուտչյանը, Թարյանը, Լանսերե-ն, Սուրգունովը, դերասաններ Աբելյանը, Ներսիսյանը, Հասմիկը, Մայսուրյանը, Մանուչարյանը, Խաչանյանը, Ամիրբեկյանը, Մալյանը:

Առաջին հայկական հնչունային ֆիլմը դարձավ ռեժիսոր Համո Բեկնազարյանի եւ օպերատոր Ֆելդմանի կողմից նկարահանված "Պեպո"-ն, որը Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի էկրանավորումներ: Ֆիլմը մեծ համբավ բերեց հայ կինոյին:

1930-ականներին հայկական կինամատոգրաֆիան շեշտը դրել էր հիմնականում պատմա-հեղափոխական ֆիլմերի արտադրության վրա: Այս ժամանակաշրջանի առավել արտահայտիչ կինոնկարներն են. ռեժիսոր Հայ-Արտյանի "Կարո" (1937) ֆիլմը, որը Գայդարի "Դպրոց" վիպակի էկրանավորումն էր, Համո Բեկնազարյանի "Զանգեզուր" (1938) կինոդրաման եւ Կևորկովի "Լեռնային արշավ"-ը (1939):

Հենց այս տարիներին էին նաեւ լույս տեսել հայկական առաջին մուլտֆիլմները. ռեժ. Ատամանովի "Շունն ու Կատուն" (1937) եւ ուրիշները:

1940 թվականին դուրս եկան Արտաշես Հայ-Արտյանի "Մեր կոլխոզի մարդիկ" կատակերգությունը եւ Բալասանյանի ու Իսահակյանի հեղինակային լիամետրաժ "Խնդության երկիր" վավերագրական կինոնկարը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին դուրս եկան մի քանի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, ինչպես նաեւ ռազմաճակատային վավերագրական ժապավենները: 1944 թվականին Համո Բեկնազարյանը նկարահանեց պատմահայրենասիրական "Դավիթ Բեկ" էպիկ կինոնկարը: 1945 թվականի լավագույն ֆիլմերից ճանաչվեց հայ ժողովրդի անցած դարավոր ուղու մասին պատմող «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը:

1946-1953 թվականների ընթացքում դուրս է եկել ընդամենը երկու գեղարվեստական կինոնկար: Սակայն արդեն հաջորդ տարի կինոարտադրությունը ծավալվեց: Առաջ եկավ նոր սերնդի ռեժիսորների, կինոօպերատորների, դերասանների մի ամբողջ շարք: Բազմազանվեցին ֆիլմերի ժանրերը եւ թեմաները: Նրանց մես մասը անրադառնում էր ժամանակակից խնդիրներին: 1959-ին հիմնվեց Երևանի վավերագրական և գիտա-մատչելի ֆիլմերի ստուդիան:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը