All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Լեզու և գիր

Հայերենը, որպես ինքնուրույն լեզու, գույություն ունի մ.թ.ա. VI-րդ դարից, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, որտեղ ընդգրկված է առանձին խմբում և հանդիսանում է հին գրավորներից մեկը: Առավել նմանություն է դրսևորում հունարեն լեզվի հետ' մի շարք այժմ վերացած լեզուների հետ միասին – փրյուգիական, թրակիական, դակիական և պեոնական: Միավորվում է հին բալկանյան (պալեոբալկանյան) լեզվընտանիքին:

Դեռ մեր թվարկությունից առաջ, ինչպես հայտնի է I դարի ղեղինակ Ստրաբոնի հաղորդումից, Հայաստանի ողջ բնակչությունը խոսում էր մի լեզվով:

406 թվականից օգտագործվում է հայկական ինքնուրույն այբուբենը, որն ավելի քան 1600 տարի գրեթե առանց փոփոխությունների կենցաղավարում է առ այսօր:

Հին հայկական գրական լեզուն՝ գրաբարը իր մշակումը ստացավ, մասնավորապես, հայկական հոգևորականության շնորհիվ: Դեռ միջնադարում մայրենի լեզուն հանդիսանում էր հայկական ինքնության կարևոր և գիտակցված տարր: Կան VII դարի հաղորդումներ հայկական ինքնության պահպանման գործում լեզվի դերի մասին՝ նույնիսկ պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Միջին դարերում հայերենը Կիլիկիայի հայկական թագավորության պետական լեզուն էր:

Այսօրվա իրականության մեջ կան հայերեն լեզվի երկու հիմնական գրական տարբերակներ՝ արևմտյան (հիմնականում օգտագործվում է սփյուռքում, կոչվում է նաև դասական) և արևելյան: Հայերենը հանդիսանում է Հայաստանի, ինչպես նաև Արցախի, պաշտոնական լեզուն:

Հայոց լեզվի պատմության գրավոր ժամանակաշրջանը բաժանվում է երեք հիմնական փուլերի.

Հին հայերեն՝ գրաբար (V-XI դարեր), Միջին հայերեն (XI-XVII դարեր), Նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից սկսած):

V դարի վերջից սկիզբ է առնում հայերեն լեզվի գիտական ուսումնասիրությունը, երբ հայտնվում են հայերի առաջին ինքնուրույն լեզվաբանական աշխատանքները: V-IX դարերում քերականական աշխատանքներ էին ստեղծում Մամբրե Վերծանողը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Քերականը, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր-Ամամը և ուրիշներ: Եթե VII դարի վերջից հայտնվում են բառերի այբբենական դասավորվածությամբ առաջին բառարանները, ապա արդեն X դարի վերջից հայկական լեզվաբանությունը բուռն ծաղկում է ապրում: XI դարի սկզբին է դասվում Գրիգոր Մագիստրոսի քերականական աշխատանքը' իր մեջ պարունակող բոլոր նախորդ հայ քերականագետների աշխատանքների բանաքաղությունը:

XII դարի երկրորդ կեսին Արիստակես Գրիչը ստեղծում է հայոց լեզվի ուղղագրական բառարան: XIII-XIV դարերում հայոց լեզվի խոշորագույն ուսումնասիրողների ցանկում է Գևորգ Սկևռացին' մի քանի աշխատանքների հեղինակ, որի խորհուրդները, սակավաթիվ փոփոխություններով, օգտագործվում են առ այսօր:

Նույն ժամանակաշրջանում են աշխատել հայ անվանի քերականագետներ Հովհաննես Երզնկացին, Եսայի Նշեցին և Հովհաննես Կռնեցին: XVII դարում հայոց լեզվին էին նվիրում իրենց քերականական աշխատանքները և բառարանները Ֆրանչեսկո Ռիվոլան, Կլեմենտ Գալանուսը, Սիմեոն Ջուհայեցին, Հովհաննես Օլովը, Ոսկան Երևանցին, Երեմիա Մեհրեցին և այլոք: Արդեն XVIII դարի վերջում հայ մտավորականներն աշխատում են պատմահամեմատական լեզվաբանության ասպարեզում: XVIII հարյուրամյակին են կատարվել Բաղդասար Դպիրի, Յոհան Շրեդերի, Մխիթար Սեբաստացու և այլոց ուսումնասիրությունները:

Հայկական արձանագրային գրերի ամենահին օրինակը Տեկորի տաճարում 409 թվականին փորագրված մակագրությունն է: Առավել վաղ շրջանի հատվածական մագաղաթյա ձեռագրերը դասվում են V-VI դարերին: Ամենավաղ շրջանի պահպանված ու հստակ թվագրված հայերեն ձեռագիրը 862 թվականին ստեղծված «Մլքե թագուհու ավետարանն» է: Ամենահին հայերեն ձեռագիրը թղթի վրա դասվում է 981 թվականին:

Պահպանվել են ավելի քան 30.000 միջնադարյան հայկական ձեռագրեր' կազմելով ահռելի մշակութային ժառանգություն: Հայերեն գրքերի տպագրությունն առաջին անգամ կատարել է Հակոբ Մեղապարտը՝ 1512 թվականին, Ամստերդամում:

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը