All of Armenia

Երևան -1 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.69
589.56
8.51

Հայկական մշակույթը ունի բազմադարյան պատմություն: Լինելով հնադարյան ամենազարգացած երկրներից' Հայաստանը մշակութային դոնոր դարձավ իրեն շրջապատող ժողովուրդների համար: Ինչպես նշում է խոշորագույն «Բրիտանիկա» հանրագիտարանը, Հայաստանը հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության ամենա հինավուրց կենտրոններից մեկը:

Հազարամյակների ընթացքում Հայաստանը անցավ մշակութային զարգացման բարդ և յուրօրինակ ուղղի: Այն չէր ընդհատվում նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը ստիպված էր երկար և համառ մարտեր մղել Արևելքի և Արևմուտքի հզոր պետությունների դեմ: Այդ պայքարում հայ ժողովուրդը ստեղծեց վառ հոգևոր և նյութական մշակույթ:

Պատմությունը մեզ հնարավորություն ընձեռեց հետևել գրեթե երեք հազարամյակների հայ ժողովրդի մշակույթին: