All of Armenia

Երևան 28 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Խորհրդային Հայաստան

Անդրկովկաս մարքսիզմը մուտք գործեց 1900-ական թվականներին։ Հեղափոխականների և բոլշևիկների թվում հայտնվեցին բավականին թվով ազդեցիկ հայեր, որոնք ցանկանում էին բոլշևիզմը տարածել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Անդրկովկասում։ Առաջին հերթին դա սպառնում էր Բաքվի արդյունաբերողներին, որոնք իրենց ձեռնարկությունների կորստի սպառնալիք էին զգում։ Այդ ժամանակ ռուսական խոշորագույն նավթային մագնատները հիմնականում հայեր էին՝ Ղուկասովներ, Մանթաշովներ, Լիանոզովներ և այլք: Ստեփան Լիանոզովը սկսեց ֆինանսավորել արտասահմանում գործող բազմաթիվ հակակոմունիստական կազմակերպություններ և կուսակցություններ։ Միևնույն ժամանակ գոյություն ունեին ազգային տրամադրություններով տոգորված խմբեր՝ Գարեգին Նժդեհ, որոնք ձգտում էին Հայաստանի անկախության (տես Դաշնակներ)։

1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունից հետո, Անդրկովկասի դուրս գալը նախկին Ռուսական կայսրությունից և 1919 - 1920 թթ. նրա տարածքում երեք ազգային պետությունների հիմնումով, Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմում էր։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի և Թուրքիայի միջև ( 1920հոկտեմբերի 2) Հայաստանը պարտավորվում էր Սյունիքը (Զանգեզուր և Նախիջևան) խառը (հայ և մահմեդական) բնակչությամբ հանձնել Ադրբեջանին, բայց Զանգեզուրում հայերը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ այդ պայմանագիրը և Հայաստանի հետագա բոլշևիզացումը չճանաչեցին՝ հռչակելով Լեռնային Հայաստանի Հանրապետություն (բացի Զանգեզուրից նրա կազմի մեջ մտավ նաև Լեռնային Ղարաբաղի հարավային մասը)։ 1921 թ. գարնանը դաշնակների զինված ջոկատները Կարմիր Բանակի կողմից դուրս մղվեցին Իրան: Չնայած դրան՝ Մոսկվան անհրաժեշտ համարեց Զանգեզուրը թողնել Հայաստանին։

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։