All of Armenia

Երևան 16 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Տարեգրություն

XIV- Х դդ. - Գրավոր տեղեկություններ Նաիրի ընդհանրական անվանումով «"երկրների" մասին։

ХII-ХI դդ. - Երկաթի դարի սկիզբը Հայկ. լեռնաշխարհում։

859-844 – Արամե թագավորի գահակալությունը։

844-828 – Սարդուրի Ա-ի գահակալությունը։

828-810 – Իշփուինիի գահակալությունը։

810-786 – Մենուայի գահակալությանը։

786-764 – Արգիշտի Ա-ի գահակալությունը։

786-639 – Ուրարտական թագավորները մուշքերի մի մասին բնակեցնում են Ուրարտույի տարածքում:

782 – Էրեբունիի հիմնադրումը

775 – Արգիշտիխինիլիի հիմնադրումը

764-735 – Սարդուրի Բ-ի գահակալությունը։

735-714 – Ռուսա Ա-ի գահակալությանը։

714-680 – Արգիշտի Բ-ի գահակալությունը։

680-639 - Ռուսա Բ-ի գահակալությունը։

639-625 – Սարդուրի Գ-ի գահակալությունը։

617-609 - Ռուսա Գ-ի գահակալությունը։

590- Ուրարտուի անկումը

VI-րդ դար – Առաջին միասնական հայկական թագավորության գույությունը:

401 – Քսենոփոնը Հայաստանում:

401-344 – Հայաստանի աքեմենյան սատրապ Երվանդ I:

331 – Գավգամելայի ճակատամարտը և Աքեմենյան Պարսկաստանի կործանումը։ Հայաստանը փաստացի անկախություն է ձեռք բերում:

322 – Փոքր Հայքի ձևավորումը:

Մ.թ.ա. III-րդ դարի առաջին կես – Ծոփքի ձևավորումը:

Մ.թ.ա. III-րդ դարի վերջ – Ծոփքի նվաճումը սելևկյան թագավոր Մեծ Անտիոքի կողմից:

200 – Երվանդ Դ Վերջինը ՛Հայաստանի թագավոր։ Երվանդաշատ քաղաքի հիմնադրումը։

190-189 – Մեծ Հայքի ձևավորումը և Ծոփքի անկախության վերականգնումը:

189-159 – Արտաշես Ա Մեծ ՛Հայքի թագավոր։

176 – Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։

163 – Կոմմագենի հայկական թագավորության ձևավորումը:

95-55 – Տիգրան Բ Մեծի գահակալությանը։ Հայաստանը – Մերձավոր Արևելքի առաջատար պետութոյւններից մեկը:

70-ական թթ. - Տիգրան Մեծի գերիշխանության տարածումը Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը և Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։

77 – Տիգրանը հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը և այն դարձնում մայրաքաղաք:

69 – Լուկուլլոսի արշավանքը ՛Հայաստան։ Տիգրանակերտի ճակատամարտը.

68 – Արածանիի ճակատամարտը և հռոմեական զորքի պարտությունը։

65 – Պոմպեոսի արշավանքը Հայաստան: Հայաստանը դառնում է Հռոնի վասալական պետութոյւն:

62 – Նեմրութ լեռան վրա Կոմմագենի թագավոր Անտիոք I-ի դամբարանի կառուցումը:

34 – Անտոնիոսի արշավանքը ՛Հայաստան։ Արտավազդ Բ-ի գերումը։

53 - Հայ-պարթևական համաձայնությունը։ Տըրդատ Արշակունու գլխավորությամբ հայ-պարթևական զորքի մուտքը Հայաստան։

58 – Կորբուլոնի արշավանքը Հայաստան և Արտաշատ մայրաքաղաքի ավերումն ու հրկիզումը։ Տիգրանակերտի գրավումը։

63 – Հռոմեական զորքի ծանր պարտությունը հայ-պարթևական ուժերից Հոանդեայում։

113 – Տրայանոսի ներխուժումը Հայաստան:

117 – Ադրիանոսը դուրս է բերում հռոմեական զորքերը Հայաստանից:

116-144 – Վաղարշ Ա-ի գահակալությունը։ Վաղարշապատ քաղաքի կառուցումը։

163 – Մեծ Հայքի մայրաղաքաքը տեղափոխվեց Վաղարշապատ:

252 – Շապուհ I-ը գրավում է Հայաստանը:

278-330 – Տրդատ Գ Մեծը Հայաստանի թագավոր։

298 – Մծբինի 40-ամյա դաշնագիրը։

301 – Քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն։

330-338 – Խոսրով Բ Կոտակի գահակալությունը։

335 – Դվինի հիմնադրումը:

338-350 – Տիրանի գահակալությունը։

350-367 – Արշակ II-րդի գահակալությունը։

364-368 – Հայ-պարսկական պատերազմ:

370-374 – Պապի գահակալությունը։

374 – հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնության վերջնական հաստատում:

387 – Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև:

405/406 – Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական գրերը։

449 – հայերի հակասասանյան ապստամբության սկիզբը:

451 – Ավարայրի ճակատամարտը:

481-484 – Համաժողովրդական ապստամբությունը՝ Վահանանց պատերազմը։

484 – Նվարսակի հաշտության պայմանագրի կնքումը։ Հայաստանը ստանում է կիսանկախ կարգավիճակ' կրոնական ամբողջ ազատությամբ:

552 – հայկական ժամանակագրության սկիզբ

572-591 – Պարսկա-բյուզանդական պատերազմը: Գրեթե ողջ Հայաստանը անցնում է Բյուզանդիայի հսկողության տակ:

629 – Հերակլիոս I-ը ավարտում է Հայաստանի բյուզանդական գրավումը:

645 – Հայաստանի գրավումը արաբների կողմից։

653 – հայ իշխան Թեոդորոս Ռշտունին արաբների կողմից ճանաչվել է Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի գերագույն տիրակալ:

744 – Բագրատունիները ստանում են Հայաստանի տիրակալի տիտղոսը:

806 – Հայ իշխան Աշոտ Մսակերը նշանակված է Հայաստանի խալիֆ տիրակալ:

851-852 – արաբ զորավար Բուղայի պատժիչ արշավանքը:

862 – Աշոտ Բագրատունին խալիֆայության կողմից ճանաչվել է ամբողջ Հայաստանի իշխանաց իշխան:

885 - Աշոտ Ա-ի թագադրումը "Թագավոր Հայոց և Վրաց", Բագրատունյաց թագավորության հաստատումը Հայաստանում։

890-914 – Սմբատ Ա-ի գահակալությունը։

908 – Վասպուրականի անջատումը Բագրատունիների թագավորությունից և Արծրունիների թագավորության հիմնադրումը։

914-928 – Աշոտ Բ Երկաթի գահակալությունը։

921 – Սևանի ճակատամարտը, արաբական զորավար Բեշիրի զորքի ջախջախումը։

922 – Խալիֆայությունը Աշոտ Բ Երկաթին ճանաչում է անկախ Հայաստանի շահից շահ:

929-953 – Աբաս Բագրատունու գահակալությունը։

953-977 –Աշոտ Գ Ողորմածի գահակալությունը։

961 - Աշոտ III-րդ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի:

963 - Ձևավորվում է Կարսի (Վանանդի) թագավորությունը։

966 – Տարոնի միացումը Բյուգանդական կայսրությանը։

977-989 – Սմբատ Բ-ի գահակալությունը։

987 - Ձևավորվում է Սյունիքի վասալական թագավորությունը:

989-1020 – Գագիկ Ա-ի գահակալությունը։

1016 – օղուզների առաջին ասպատակությունները Հայաստանի հարավային շրջաններ:

1020-1041 – Հովհաննհո-Սմբատի գահակալությունը։

1021 – Վասպուրականի կցումը Բյուզանդիային։

1022 – Տրապեզոնի համաձայնագիրը: Հովհաննես-Սմբատը կտակում է իր մահից հետո Հայաստանը հանձնել Բյուզանդիային:

1041-1045 – Գագիկ Բ-ի գահակալությունը։

1045 – բյուզանդացիները գրավում են Անին: Բագրատունյաց կենտրոնացված թագավորության անկումը։

1048 – Սելջուկյան թուրքերի առաջին արշավանքները Հայաստան։ Արծն քաղաքի կործանումը։

1054 - Տուդրուլի արշավանքը, Մանազկերտի հերոսական պաշտպանությունը։

1064 – Ալփ-Արսլանի արշավանքը, Անիի գրավումը։ Կարսի (Վանանդի) թագավորության անցումը Բյուզանդիային։

1071 – սելջուկների կողմից բյուզանդացիների ջախջախումը Հայաստանի տարածքում' Մանազկերտում:

1071 – Փիլարտոս Վարաժնունին պետություն է ստեղծում:

1080 – Ռուբինյան հայկական իշխանության հիմնադրումը Կիլիկիայում։

1097 – խաչակիրները ժամանում են հայկական Կիլիկիա:

1196 – հայ-վրացական զորքը ազատագրում է Գեղարքունիքը:

1198 – Լևոն II-ը ճանաչվում է Կիլիկիայի թագավոր:

1211 - հայ-վրացական զորքերը ազատագրում են Սյունիքը: Օրբելյանների իշխանության սկիզբը:

1220-1222 – մոնղոլների առաջին հետախուզական հարձակումները:

1225 – Գառնիի ճակատամարտը, հայ-վրացական զորքերի պարտությունը խորեզմշահ Ջալալ ադ Դին Մենգուբերտիից:

1226-1270 – Կիլիկիայում Հեթում I-ի գահակալումը:

1236 – մոնղոլները գրավել են Հայաստանը:

1266 – եգիպտական մամլուքների կողմից Կիլիկիայի սննկացումը:

1292 – Եգիպտոսի մամլուքների ներխուժումը Կիլիկիա, Մառիի ճակատամարտը։

1375 - եգիպտացիները գրավում են Կիլիկիայի հայկական թագավորությունը:

1385 – Թոխթամիշի ներխուժումը: Հազարավոր հայեր գերեվարվում են:

1386 – Լենկթեմուրի առաջին ներխուժումը:

1410 – Հայաստանը ընկնում է կարակոյունլու թուրքմենների կոնֆեդերացիայի հսկողության տակ:

1435 – Սյունիքում Օրբելյանների իշխանության ավարտը:

1441 – Ողջ հայության կաթողիկոսի նստավայրի վերադարձը Էջմիածին:

1468 - Հայաստանը ակկոյունլու թուրքմենների տիրապետության տակ։

1502 – Սեֆյանների պետության կողմից անդրկովկասյան Հայաստանի մեծ մասի գրավումը:

1512 – Հակոբ Մեղապարտը հրատարակում է «Ուրբաթագիրքը»' առաջին տպագիր գիրքը հայերեն լեզվով:

1514 – Էրզինջանի և Էրզրումի գրավումը օսմանների կողմից:

1547 - Էշմիածնի առաջին ժողովը և ՛Հայաստանի ազատագրության հարցի բարձրացումը։

1555 – Հաշտության պայմանագրի կնքումը Ամասիայում Թուրքիայի և Իրանի միջև, Հայաստանի առաջին բաժանումը։

1604-1605 – «Մեծ սուրգուն». շահ Աբբասի կողմից իրականացված շուրջ 250 հազար հայերի բռնագաղթը Հայաստանից Պարսկաստան:

1699 – Իսրայել Օրին Հայաստանում, Անգեղակոթի ազատագրման ժողովը։

1722-1730 – Ազատագրական կռիվները Սյունիքում Դավիթ Բեկի և Սխիթար սպարապետի գլխավորությամբ։

1726-1728 – անդրկովկասյան հայերի պայքարը թուրքական ներխուժման դեմ:

1726-1809 – Հովսեփ Էմին' հայ ազատագրական շարժման գործիչ:

1794-1796 – առաջին հայկական «Ազդարար» ամսագիրը հրատարակվում է Հնդկաստանում:

1827 – գեներալ Պասկևիչի ռուսական զորքերը զբաղեցնում են Երևանը:

1828 – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագիրը. Արևելյան Հայաստանը միանում է Ռուսական կայսրությանը: Ձևավորվում է Հայկական մարզը:

1850 – Ձևավորվում է Էրիվանյան (Էրիվան) նահանգը:

1869-1923 – պոէտ Հովհաննես Թումանյան

1878 – Կարսի միացումը Ռուսական կայսրությանը: Միջազգային դիվանագիտության մեջ Հայկական հարցի քննարկման սկիզբ:

1885 – հիմնադրվել է «Արմենական» կուսակցությունը:

1887 – Ժնևում հիմնադրվել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը:

1890 – Թիֆլիսում հիմնադրվել է «Դաշնակցություն» կուսակցությունը:

1894-1896 – Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանություններ: Սպանվել է մոտ 300 000 մարդ:

1903-1978 – հայ երգահան Արամ Խաչատրյան

1904 – հայերի ապստամբությունը Սասունում

1909 – Ադանայի կոտորածը

1915 – Օսմանյան կայսրությունում հայ ցեղասպանության սկիզբ

1918 – Հայաստանի առաջին հանրապետության կազմավորումը: Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերը:

1920-1922 – «Նեմեսիս» գործողության իրականացումը:

1920 – Շուշիի կոտորածը: Հայ-թուրքական պատերազմը: Հայաստանի խորհրդայնացումը:

1921 – Մոսկվայի և Կարսի պայմանագրերը. Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի և Ղարաբաղի կորուստը:

1922 – Հայաստանի մուտքը ԱԽՖՍՀ:

1936 – ԱԽՖՍՀ-ի վերացում:

1943 – հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:

1949 – հայ մտավորականության աքսորումը Միջին Ասիա:

1946-1948 – հայերի հայրենադարձը ԽՍՀՄ Հայաստանի ԽՍՀ:

1959 – Երևանում կառուցվել է Մատենադարանը:

1965 – գործողություններ' նվիրված ցեղասպանության 50-ամյակին:

1975-1991 – ԱՍԱԼԱ ռազմական գործողություններ:

1988 – Ղարաբաղյան հիմնախնդրի սկիզբը: Սումգայիթի ջարդերը: Սպիտակի երկրաշարժը:

1990 – հայերի ջարդերը Բաքվում:

1991 – «Օղակ» գործողությունը: Հայաստանի անկախության հռչակումը:

1991-1994 – Արցախի ազգային ազատագրական պատերազմը:

1998-2008 – Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը:

1999 – ահաբեկչական գործողությունները հայկական խորհրդարանում:

2008 – Սերժ Սարգսյանի նախագահությունը:

2016 ապրիլ – Բախումներ Լեռնային Ղարաբաղի շփման գծում:

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։