All of Armenia

Երևան 11 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Հայաստանը և կայսրությունները

Արևելյան Հայաստան

Անդրկովկասի հայերի աքսորը Պարսկաստան

1604 թ-ին շահ Աբաս I-ը, թուրք-պարսկական պատերազմի հերթական սրացման պայմաններում, դեպի Հարավային Կովկաս թուրքերի առաջխաղացումը դժվարացնելու նպատակով որոշում ընդունեց գաղթեցնել Արարատյան դաշտի ամբողջ հայ բնակչությունը դեպի Պարսկաստան։ Արևելյան Հայաստանից դուրս բերվեցին ավելի քան 250.000 հայեր։

Նախիջևանի Ջուղա քաղաքը գրավվել էր հարձակման սկզբում։ Դրանից հետո Աբասի բանակն Արարատյան դաշտի շուրջը հովանու դիրք ընդունեց. հարձակվում և նահանջում էր վիճակից կախված: Շահը որոշեց իր արշավանքը ռիսկի չենթարկել հակառակորդի ավելի ուժեղ ջոկատների հետ ճակատամարտերում։

Կարս քաղաքը պաշարելով՝ նա իմացավ Ջիգազադե Սինան փաշայի գլխավորությամբ օսմանյան մեծ բանակի մոտենալու մասին։ Զորքերին նահանջի հրաման տրվեց։ Այս հողերից թշնամու պահուստների համալրումը կանխելու նպատակով Աբասը հրաման արձակեց լիովին ոչնչացնել բոլոր քաղաքները և գյուղատնտեսական մթերքը։ Որպես այդ հրամանի մաս՝ ողջ բնակչությանը հրամայեց ուղեկցել պարսկական բանակին նահանջելիս։ Անտեսելով հայերի պաղատանքները, Շահ Աբասն իր մոտ կանչեց իր նախարարներին ու նրանցից վերակացուներ և ուղեկցողներ նշանակեց երկրի բնակչության վրա, այնպես որ ամեն իշխան տեղահանի և տարհանի մի գավառի բնակիչներին։ Երևանի, Արարատյան շրջանի և առանձին մոտակա գավառների բնակչությունը հանձնարարված էր Ամիր-խանին։

Մոտ 300.000 մարդ այս եղանակով տեղափոխվեցին Արաքս գետի ափերի մոտակայքը. արտաքսմանը չենթարկվողները տեղում սպանվում են։ Ավելի վաղ շահը հրամայել էր փլուզել միակ կամուրջը, և մարդկանց հսկայական քանակություն խեղդվեց ջրի հոսանքներում, այդպես էլ հանդիպակաց ափ չհասնելով։ Դա միայն նրանց դաժան փորձությունների սկիզբն էր։ Մի ականատես ՝ հայր դե Գույանը փախստականների վիճակը նկարագրում է այսպես.

«Տեղահանվող բնակչությանը ցավ ու մահ էին պատճառում ոչ միայն ձմռան ցուրտը։ Ամենամեծ ցավը սովն էր։ Մթերքը, որ տեղահանվողները վերցրել էին իրենց հետ, շուտով վերջացավ... Նորածին երեխաները լաց էին լինում, կաթ կամ ուտելիք խնդրելով, բայց դրանցից ոչ մեկը չկար, քանի որ կանանց կրծքերը սովից ցամաքել էին։ Բազմաթիվ սոված և հյուծված կանայք իրենց սովից մահացող երեխաներին թողնում էին ճանապարհի եզրին և շարունակում էին իրենց տանջալից թափառումները։ Ոմանք գնում էին մոտակա անտառները, որ ինչ-որ ուտելիք գտնեն։ Որպես կանոն նրանք չէին վերադառնում։ Հաճախ մահացածները կենդանի մնացածների կերակուրն էին դառնում։»

Ի վիճակի չլինելով իր բանակը պահել անապատային հարթավայրում, Սինան փաշան հարկադրված եղավ ձմեռն անց կացնել Վանում։ Շահին հետապնդելու ուղարկված բանակները 1605 թ. ջախջախվեցին, և 1606 թ. Աբասը կրկին գրավեց ողջ տարածքը, որն ավելի վաղ պարտվել էր թուրքերին։

Արևելյան Հայաստանի տարածքի մի մասը XV դարից հայտնի էր նաև որպես Չուխուր-Սաադ. Այն Իսմաիլ I-ի ժամանակներից սկսած Սեֆյան տերության վարչական կազմավորում էր' Չուխուր-Սաադ կամ Երևանի բեկլարբեկություն անունով։ Նադիր շահի մահից և Աֆշարների տոհմի անկումից հետո, ղզլբաշ Ուստադջլու ցեղի տեղական կառավարիչները, որ ժառանգաբար տիրապետում էին Չուխուր-Սաադին, իրենց անկախությունը հռչակեցին կազմավորելով Էրիվանյան և Նախիջևանի խանությունները։ Հայկական բնակչության Հայաստանից տեղահանման միջոցով XVIII դարում հայերը կազմում էին Չոխուր-Սաադյան շրջանի բնակչության ընդհանուր թվի 20%-ը։ Ավելի ուշ խանի գահին Ուստադջլու ցեղին փոխարինեց կենգերլի թուրքական ցեղը։ Ղաջարների իշխանության ժամանակ Էրիվանյան խանությունը ճանաչեց իր վասսալական կախվածությունը Ղաջարական Իրանից։ Կենգերլի խանական տոհմը փոխարինվեց ղաջարական տոհմի խանով։ Պատմական Հայաստանի տարածքի վրա գոյություն ուներ նաև Ղարաբաղի խանությունը։

XVII վերջից մինչ XVIII դարի կեսերը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա շահ Աբասի օրոք կազմավորվեցին հինգ հայկական մելիքություններ (մանր իշխանություններ):

Խամսայի հայկական բնակչությունը կառավարվում էր Մելիք-Բեգլարյան, Մելիք-Իսրաելյան, Մելիք-Շահնազարյան, Մելիք-Ավանյան և Հասան-Ջալալյան տոհմերի կողմից, որոնցից միայն Հասան-Ջալալյանն էր արմատական տոհմ, իսկ մյուս իշխանները Հայաստանի ուրիշ մարզերից վերաբնակեցվածներ էին։ XVIII դարում Դավիթ-Բեկը և Հովսեփ Էմինը գլխավորում են Անդրկովկասի հայերի պայքարը ընդդեմ թուրքերի և պարսիկների։

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

Ռուսաստանի հայամետ կողմնորոշումը սկսվեց Պետրոս Մեծ իշխանության օրոք։ Դրանում մեծ դեր խաղաց Իսրայել Օրին՝ հայկական ազգային ազատագրական շարժման գործիչներից մեկը։ Մոսկվայում Օրին հանդիպեց Պետրոս Ա-ին և նրան հանձնեց Սյունյաց մելիքների նամակը։ Պետրոսը հայերին օգնություն խոստացավ Շվեդիայի հետ պատերազմի ավարտին։ Շնորհիվ լայն մտահորիզոնի, Իսևայել Օրին վայելում էր կայսերական պալատի համակրանքը։ Իշխան Գ. Պոտյոմկինի հանձնարարությամբ գրված փաստաթղթում նա բնութագրվում է որպես «գերազանց մտքի և շնորհքի տեր անձնավորություն»։ Օրին Պետրոսին հետևյալ պլանն առաջարկեց։ Վրաստանի և Հայաստանի ազատագրման համար պետք է Անդրկովկաս ուղարկել 25-հազարանոց ռուսական բանակ բաղկացած 15 հազար կազակներից և 10 հազար հետևազորայիններից։ Կազակները պետք է անցներին Դարյալի կիրճով, իսկ հետևակը Աստրախանից լողալով Կասպից ծովով. Տեղում ռուսական զորքերը պետք է ստանային վրացիների և հայերի զինված ուժերի աջակցությունը։ Որոշված էր, Օրու գլխավորությամբ հատուկ բանագնացություն կատարել Պարսկաստան, որը պետք է պարզեր տեղի բնակչության տրամադրությունները, տեղեկություն հավաքեր ճանապարհների և ամրոցների մասին և այլն։ Կասկածներ չառաջացնելու համար, Օրին պետք է ասեր, որ ուղարկված է Սոթան Հուսեյնի պալատ Հռոմի պապի կողմից Պարսկական կայսրությունում քրիստոնյաների կյանքի մասին տեղեկատվություն հավաքելու համար։

Հայկական մարզ Ռուսաստանի կայսրության կազմում

Բոլոր անհրաժեշտ նախապատրաստություններից հետո 1707 թ. Օրին ռուսական գնդապետի աստիճանով, մեծ ջոկատով ճանապարհ ընկավ։ Ֆրանսիական միսիոներները Պարսկաստանում փորձեցին կանխել Օրիի ժամանումը Սպահան, շահին մատնելով, որ Ռուսաստանն ուզում է անկախ Հայաստան կազմավորել, իսկ Օրին ուզում է դառնալ հայկական թագավոր։ Երբ Օրին ժամանեց Շիրվան, ստիպված եղավ մի քանի օր սպասել երկիր մտնելու թույլտվության համար։ Շամախում նա հանդիպում է վրացիների և հայերի տեղի առաջնորդների հետ' քաջալերելով նրանց հակվածությունը դեպի Ռուսաստան։ 1709 թ. նա ժամանեց Սպահան, որտեղ նորից բանակցություններ վարեց քաղաքական առաջնորդների հետ։ 1711 թ. Օրին Պարսկաստանից Ռուսաստան վերադառնալիս Աստրախանում հանկարծամահ եղավ։

XIX դարի սկզբից պատմական Արևելյան Հայաստանի տարածքները աստիճանաբար միացվում են Ռուսական կայսրությանը։ Ռուս-պարսկական պատերազմի (1803—1813 թթ.) արդյունքում Ռուսաստանին է միացվել Ղարաբաղի խանությունը, ինչպես նաև խառը բնակչությամբ Զանգեզուրը (Սյունիքը)։ Էրիվանը գրավելու երկու փորձերը տապալվեցին։ Սակայն 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում 1827 թ. հոկտեմբերի 5-ին Էրիվանը գրավեց գեներալ Պասկեվիչը, ավելի վաղ (հունիսին) ընկել էր նաև Նախիջևանի խանության մայրաքաղաք Նախիջևանը։ Այնուհետ ստորագրվեց Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը, որով այդ խանությունների տարածքը տրվում էր Ռուսաստանին և հաստատվում էր մեկ տարվա ընթացքում մուսուլմանների ազատ վերաբնակեցումը Պարսկաստանում, իսկ քրիստոնյաներին' Ռուսաստանում։ Երևանի և Նախիջևանի խանությունների տեղում կազմավորվեց Հայկական մարզ, ուր և XVI - XVII դդ. պարսկական իշխանությունների կողմից Անդրկովկասից հարկադրաբար տեղահանված հայերի ժառանգների զանգվածային վերաբնակեցում տեղի ունեցավ Իրանից: Հետագայում Հայկական շրջանը վերափոխվեց Երևանի նահանգի (1849)։

1877—1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանի կայսրության վերահսկողության տակ անցավ պատմական Հայաստանի մեկ այլ տարածք՝ Կարսը և նրա շրջակայքը, որոնցից և կազմավորվեց Կարսի շրջանը։

Արևմտյան Հայաստան

Մահմուդ II-ը 1453 թ. գրավեց Կոնստանդնուպոլիսը և այն դարձրեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Մահմուդը և նրա հետնորդները կայսրությունում բնակվող տարբեր ազգությունների մարդկանց կրոնական առանձնահատկություններն օգտագործում էին որպես բնակչության վերահսկողության միջոց: Այդ իսկ պատճառով օսմանյան սուլթանները հայ արքեպիսկոպոսին հրավիրեցին Կոնստանդնուպոլիս, որ նա հիմնադրի Հայոց պատրիարքարանը։ Կոնստանդնուպոլսի հայերը թվաքանակով աճեցին և դարձան հասարակության հարգելի (թեև ոչ լիարժեք) անդամներ։
Օսմանյան կայսրությունը կառավարվում էր իսլամի օրենքներով։ Այնպիսի «անհավատներ», ինչպիսիք քրիստոնիաներն ու հրեաներն են, պետք է լրացուցիչ հարկեր վճարեին, որ բավարարեին իրենց կարգավիճակի զիմմի պահանջներին։ Կոստանդնուպոլսում ապրող հայերն ունեին սուլթանի աջակցությունը, ի տարբերություն նրանց, ովքեր ապրում էին պատմական Հայաստանի տարածքում։ Նրանք տեղի փաշաների և բեյերի կողմից դաժան վերաբերմունքի էին արժանանում և հարկադրված էին նաև քրդական ցեղերին պարտադրված հարկեր վճարել։ Հայերը (ինչպես և Օսմանյան կայսրությունում ապրող մյուս քրիստոնյաները) նաև առողջ տղաների թվաքանակ պիտի տային սուլթանական իշխանությանը, որը նրանցից ենիչերիներ էր պատրաստում։ Հայտնի է, որ որոշ օսմանյան գեներալներ հպարտանում էին իրենց հայկական ծագումով։

XVI - XX դդ. սկզբին Օսմանյան կայսրության կառավարիչները հայկական պատմական հողերն ակտիվորեն բնակեցնում էին քուրդ մուսուլմաններով, որոնք ավելի հավատարիմ էին թուրքական իշխանությանը և ավելի քիչ քաղաքական հավակնություններ ունեին։ Օսմանյան կայսրության անկման հետ XVII դարում իշխանությունների վերաբերմունքը քրիստոնյաներ և հատկապես հայերի նկատմամբ նկատելիորեն վատացել էր։ 1839 թ. սուլթան Աբդուլ Մեջիդ առաջիննի կատարած ռեֆորմներից հետո հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում որոշ ժամանակով լավացավ։

 Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։