All of Armenia

Երևան -1 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.69
589.56
8.51

Հայոց պատմությունը հրաշքներով և դրամատիկ իրադարձություններով լի համաշխարհային գանձարան է: Հայաստանը՝ բազմիցս ենթարկվելով բարբարոսների ու զավթիչների ներխուժումներին, հաճախ է գտնվել կործանման եզրին: Բայց հայ ժողովուրդը ոչ միայն դիմակայել է ծանրագույն պայքարում, վաստակելով գոյության իր իրավունքը, այլև պահպանել է կրոնը և բազմապատկել սեփական մշակութային ժառանգությունը:

Այսօրվա Հայաստանի զբաղեցրած երեսուն հազար քառակուսի կիլոմետր տարածքն ընդամենը մի փոքր մասն է՝ մեկ տասնորդականից էլ քիչ, այն լայնատարած պատմական Հայաստանի, որի տարեգրությունը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ առանձին գլուխ է կազմում:

Հայկական լեռաշխարհով անցնում էին Արևելքն ու Արևմուտքը իրար կապող կարևորագույն առևտրական և ռազմական ուղիները: Հայաստանի հենց այդ շահեկան դիրքն էր դարձել բազմաթիվ ներխուժումների պատճառ: Երկրի սահմանները ենթարկվում էին հաճախակի փոփոխությունների, իսկ հայերը ստիպված էին պայքարել կյանքի համար' զուգապես իրենց ներդրումն անելով համաշխարհային պատմության մեջ: Ահա թե ինչու է հայոց պատմությունը հարուստ և հավերժ:

Ձեզ ենք ներկայացնում հայոց պատմության ուշագրավ էջերը' հնադարից մինչև մեր օրեր: