All of Armenia

Երևան 0 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Անգլիական

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

1915Թ. ՄԱՅԻՍԻ 24

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է եղել հայերի կոտորածներում Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև օգնությամբ: Ապրիլի կեսերին նման կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում: Վանի շրջակա շուրջ 100 գյուղերի բնակիչներ սպանվել են: Քաղաքի հայկական թաղամասը պաշարված է քրդերի կողմից: Միևնույն ժամանակ Կ.Պոլսում Օսմանյան կառավարությունն իր կատաղությունն է թափում անպաշտպան հայ բնակչության վրա: Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները' դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորածներում:

ՀԱՏՎԱԾ ԼՈՐԴ ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ' ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
1915Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ

Ես ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ շատ վայրերից ինձ հասած տեղեկությունը վկայում է այն մասին, որ մայիս ամսից ի վեր սպանվածների 800000 թիվը, որ ազնվազարմ կոմսը անհավանական է համարում, ցավոք, բավականին հավանական թիվ է: Եվ դա այդպես է, որովհետև ձեռնարկված միջոցառումները հիմնովին կանխամտածված և համակարգված են: Կոտորածներն այն քաղաքականության արդյունք են, որը, ինչքան որ հնարավոր է պարզել, որոշակի ժամանակահատված մշակվել է այն ավազակախմբի կողմից, որն այսօր վերահսկում է կայսրության կառավարությունը:

ՀԱՏՎԱԾ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԼՈՐԴ ՌՈԲԵՐՏ ՍԵՍԻԼԻ' ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
1915Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ

Ես կարծում եմ' առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ մարդկության պատմության ընթացքում ավելի սարսափելի ոճրագործություն չի իրականացվել...: Սա կանխամտածված և վաղուց որոշված ոճրագործություն է...: Սա Թուրքիան հայերից մաքրելու և նրանց գոյությանը վերջ տալու կանխամտածված և երկար մշակված քաղաքականություն է: Այն իրականացվում է համակարգված կերպով և հրամանները գալիս էին վերևից...: 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։