All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Տաթևի վանք

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում: 

Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում: VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը:

Տաթևի համալիրը մեծ տարածություն է գրավում։ Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև եռանկյունաձև ձգվում է ժայռեղեն մի թերակղզի, որի վրա կառուցված է վանքը։ Զառիթափ ժայռերի բարձրությունը հասնում է 700-800 մետրի։ Մյուս կողմերից վանքը շրջապատված է աշտարակներով և հաստ պարսպապատերով՝ լուսամուտների նեղ բացվածքներով։

Համալիրը ներկայացնում են պարսպատերերը, ձիթհանը, սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, սուրբ Աստվածածին մատուռ-եկեղեցին, սուրբ Գրիգոր եկեղեցին, սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը, սեղանատունը, դասասենյակները, մատենադարանը, ուխտագնացների հյուրատունը, բնակելի տարածքները, խոհանոցը, բազմաթիվ ծառայողական շինությունները և վանական խցերը։

2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։