All of Armenia

Երևան 2 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
485.12
549.84
7.31

Սևանավանք

Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։

Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։

874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը' Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի' Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը' գրված 874թ.-ին։

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևանա կղզին եղել է հայերի կողմից արաբների դեմ մղված պայքարի թատերաբեմներից մեկը: 921 թվականին Սևանա կղզում է ապաստանում Աշոտ Երկաթը: Արաբները Բեշիրի գլխավորությամբ, հետապնդելով Աշոտին բանակում են ափամերձ հատվածում: Սակայն հայոց թագաժառանգը, վաղ առավոտյան 10 լաստերով, կարողանում է հանկկարծակի հարձակվելով պարտության մատնի թշնամուն: Դեռևս 699 թ.ին, ինչպես նշում է Մխիթար Այրիվանեցին, արաբ ոստիկանն Մահմետ-Մրվանը փորձել է մուտք գործել կղզի, բայց չի հաջողվել: