All of Armenia

Երևան 20 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Տաթևի թևեր

Տաթեւեր կամ Տաթեւի Թեւեր ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է:, աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղին։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է: «Տաթեւի թեւեր» ճոպանուղու շինարարությունը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է կազմել: Այն իրականացվել է Ազգային մրցունակության հիմնադրամի շնորհիվ: Տաթեւի վանքը գտնվում է Գորիս քաղաքից ոչ հեռու Տաթեւ գյուղի մոտ' Երեւանից 280 կմ հեռավորության վրա:

Գրաբարից թարգմանաբար «Տաթեւ» նշանակում է «տուր թեւեր» կամ «թռիր»: Վանական համալիրը հիմնադրվել է IX դարում եւ Սյունիքի թագավորության քաղաքական կենտրոնն է եղել, նաեւ' Հայաստանում գիտության եւ լուսավորության կարեւորագույն կենտրոններից մեկը (XIV—XV դդ.):