All of Armenia

Երևան 12 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
482.85
543.25
7.54

Էրեբունի ամրոց

Էրեբունի քաղաք-ամրոցը կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի' Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից: Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։

Ամրոցը գտնվում է այժմյան Երևանի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-Բերդ բլրի վրա, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Նույն բլրի վրա է գտնվում նաև «Էրեբունի» հնագիտական թանգարանը, որը հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն կազմում են Հայաստանի տարբեր շրջաններից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող 11295 հնագիտական առարկաները՝ խմբավորված 128 հավաքածուներում: