Խորոված տոմատի սոուսով

Խորովածի համար․
Խոզի կրծքամիս - 1կգ․
Գլուխ սոխ – 3 հատ
Կես կիտրոնի հյութ
Աղ, կարմիր և սև պղպեղ
Խոզի միսը կտրատում ենք հավասար կտորների: Գլուխ սոխը մաքրում ենք և կտրատում կիսալուսնաձև, ավելացնում ենք մսին։ Աղը, պղպեղն ու համեմունքը՝ ըստ ճաշակի։ Կես կիտրոնի հյութը լցնում ենք ստացված զանգվածի վրա, խառնում ենք։ Միսն անհրաժեշտ է 5 րոպե հունցել ձեռքերով՝ այդպես խորովածն ավելի համեղ կստացվի՝ ներծծելով բոլոր բուրմունքները: Այնուհետև միսը մի քանի ժամով, իսկ ավելի լավ, եթե ամբողջ օրով, տեղադրում ենք սառնարան: Պատրաստելուց 20 րոպե առաջ մսին կարելի է ավելացնել նռան հյութ՝ ըստ ցանկության: Այնուհետև շարում ենք միսը շամփուրի վրա և խորովում՝ բաց մանղալին պարբերաբար ջուր ցողելով․ այդպիսով հանգցնում ենք բոցավառվող ածուխները և թույլ չենք տալիս, որ միսն այրվի: Պատրաստ միսը հանում ենք շամփուրից և դնում լավաշի վրա: Ցանկության դեպքում կտրատած գլուխ սոխ, խառը կանաչի ավելացնելուց հետո ծածկում ենք միսը լավաշի շերտով: Մատուցում են թարմ բանջարեղենով և տոմատի սոուսով:
Սոուս․
-500 գր. տոմատի մածուկ
- 6 սխտորի ատամ
- 0.5 թեյի գդալ աղ
- 2-3 թեյի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ կիտրոնի թթու
- կարմիր անուշ պղպեղ, համեմ, մաղադանոս, սամիթ, դափնու տերև՝ ըստ ճաշակի
Սոուսի պատրաստումը․
Լոլիկի մածուկը պետք է բացել ջրով, մինչև որ խտանա, հետո ավելացնել մանր կտրատված սխտոր, համեմ, մաղադանոս և սամիթ, կարմիր պղպեղ, աղ, շաքարավազ, քացախ (կիտրոնի թթու) և դափնու տերև։ Այս ամենը եռացնում ենք 10 րոպե: Պատրաստման ընթացքում ցանկալի է համտեսել և անհրաժեշտության դեպքում՝ տարբերակել:
Բարի ախորժակ
Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։