All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Տոլմա (թփով)

Բաղադրատոմս

տավարի եւ խոզի մսի խճողակ (կարող է լինեն նաեւ ոչխարի մսից) - 600 գր.
խաղողի թուփ - 60-80 հատ
գլուխ սոխ - 4-5 հատ
չորացրած թարխուն եւ ռեհան
աղացած սեւ պղպեղ

սոուսի համար

մածուն - 200 գր.
մեկ գլուխ սխտոր

Պատրաստման եղանակը.

Բրինձը եփել եւ լվանալ սառը ջրով, ավելացնել խճողակին: Ավելացնել աղ, պղպեղ եւ մանր կտրատած ռեհան եւ համեմեմ: Լավ խառնել:

Ինչպես փաթաթել տոլման.

Խաղողի տերեւները մի քանի վայրկյանով գցել եռացող ջրի մեջ: Կոթերը կարճացնել, կոթը դեպի ձեզ ուղված տերեւի ոչ փայլող կողմի վրա մի գդալ միջուկ դնել: Ստորին երկու կողմերը ծալել այնպես, որպեսզի այն ծածկի ամբողջ միջուկը: Հետո ծալեք կողերի եզրերը: Թուփը պետք է սեղմ գլանակի տեսք ունենա:

Կաթսայի հատակին փռել մի քանի չօգտագործված խաղողի թուփ, վրան խիտ շարել տոլման: Ջուրը այնքան լցնել, որ կանգնի գլանակների մակերեսին: 50-70 գրամ կարագ ավելացնել եւ վրան շուռ տված ապսե դնել, իսկ ապսեի վրա' որեւէ ճնշաբեռ: Եփել մարմանդ կրակի վրա մինչեւ երկու ժամ, պարբերաբար ստուգելով բրնձի փափկությունը:

Սոուսի պատրաստման համար մածունի մեջ ավելացնում են սխտորի 1-2 հատ ծեծած ատամիկ եւ լավ խառնում են:

Թփով տոլման մատուցում են տաք վիճակում:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը