All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Ամառային տոլմա

Բաղադրիչներ

Գառան, տավարի կամ խառը աղացած միս – 1 կգ
Արևածաղկի յուղ – 30մլ
Խոշորահատիկ բրինձ – 0.5 բաժակ
Քաղցր կանաչ պղպեղ – 5 հատ
Սպիտակ գլուխ սոխ – 2 հատ
Աղացած սև պղպեղ – 1 թ.գ.
Աղ – 2.5 թ.գ.
Խոշոր, հասած լոլիկներ -0.5 կգ
Սմբուկ – 0.5 կգ
Թարմ կանաչի'համեմ և ռեհան, ըստ ճաշակի
Սխտոր – 4 ատամիկ

Պատրաստում

Սկզբի համար պատրաստենք աղացած միսը: Աղանք մսաղացով, ավելի լավ է վերցնել յուղալի տավար, իսկ նրան ավելացնել խոզի կամ գառան միս: Այնուհետև եփում ենք բրինձը' հասցնելով կիսաեփ վիճակի, թափում ենք ջուրը և ցայում բրինձը սառը ջրով: Համեմը և սոխը մանր կտրատում ենք և ավելացնում մսին' եփած բրինձի, համեմունքների և աղի հետ միասին: Աղացած միսը ձեռքերով լավ խառնում ենք:

Այժմ անցնենք բանջարեղենի նախապատրաստմանը: Կտրում ենք պղպեղների գլուխը, մաքրում սերմերից, հանում ենք սմբուկների միջուկը, լոլիկների գլուխը ևս հեռացնում ենք և զգուշորեն հանում միջուկը (չգցել): Բանջարեղենը լցոնում ենք աղացած մսով:

Կաթսայում տաքացնում ենք արևածաղկի յուղը: Լոլիկը, սմբուկը և պղպեղը դասավորում ենք շերտերով'իրար շատ մոտ:

Լցնելու համար մանրացնենք լոլիկների միջուկները, սխտոր ճզմենք, ավելացնենք կես բաժակ ջուր և մի քիչ աղ: Լցնենք բանջարեղենը, ավելացնենք մանրացված ռեհանը և սկսենք պատրաստել միջին կրակի վրա: Եռալուց հետո փոքրացնում ենք կրակը և մեկ-մեկուկես ժամ եփում ենք փակ կափարիչով:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը