All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Սպաս

«Սպաս» կամ «թանապուր» ավանդական հայկական ապուրի պատրաստման համար մեզ հարկավոր է.

- 1 լիտր մածուն
- 1 լիտր սառը ջուր
- 1 տարա թթվասեր (կարելի է պատրաստել առանց այս բաղադրիչի)
- 1 ձու
- 2 ճաշի գդալ ալյուր
- կես բաժակ ձավար
- աղ
- համեմ
- 1 գլուխ սոխ
- սերուցքային կարագ

Պատրաստման եղանակը

Նախապես եփում ենք (կամ մի քանի ժամով թրջում) ձավարը։ Խառնում ենք ալյուրը, ձուն և աղը, մինչև զանգվածը ստանա շիլայի խտություն։ Դնում ենք կրակին մածունի, թթվասերի և ջրի համասեռ խառնուրդը, որը հարկավոր է անդադար խառնել մինչև եռալը։ Եռալուց առաջ ավելացնում ենք ալյուրից և ձվից կազմված զանգվածը, նորից խառնում ենք, ավելացնում ենք առանց ջրի ձավարը։ Եռացնում ենք ապուրը։ Եփում ենք 20 րոպե։ Պատրաստությունից 5 րոպե առաջ (երբ ապուրը բավականին թանձրանա, իսկ ձավարը փափկի) ավելացնում ենք սերուցքային կարագը, մանր կտրատած սոխը և կանաչին։

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։