All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Խավիծ

Բաղադրատոմս.

երկրորդ կարգի ալյուր - 2 բաժակ
կաթ - 1 լ.
կարագ - 250 գր.
շաքարավազ - 2-6 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը.

Ցանկալի է օգտագործել երկրորդ, կամ երրորդ կարգի ալյուր: Խավիծը հարմար է եփել հաստ եւ բարձր պատերով թավայի մեջ:

Ալյուրը խառնելով մոտ 10-15 րոպե այրել շատ մարմանդ կրակի վրա, թույլ չտալ, որ գույնը շատ մգանա: Հետո քիչ-քիչ ավելացնել եփած կաթը, շարունակել խառնել, որպեսզի ալյուրի մեջ գնդիկներ չառաջանան:

Ավելացնել շաքարավազը եւ շարունակել եփել: Բաղադրությունը պետք է հասնի թանձր խյուսի աստիճանին: Եռալուց հետո հանել կրակից:

Մատուցելիս՝ ըստ ցանկության, կարելի է ավելացնել դարչին:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը