All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Պուտուկ

Ճաշատեսակի անունը խոսում է ինքն իր փոխարեն – այն պատրաստված է պուտուկի մեջ և բաղկացած է մսից, լոբազգիներից և բանջարեղենից:

Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

500գ գառան փափուկ միս
100գ սիսեռ
2 գլուխ սոխ
500գ կարտոֆիլ
50գ տոմատի մածուկ
կանաչի, աղ և համեմունքներ' ըստ ճաշակի

Գառան միսը կտրատում ենք քառակուսիկների և բաժիններով դնում պուտուկների մեջ' սիսեռի հետ միասին: Եփման աստիճանից ելնելով պուտուկների մեջ ավելացնում ենք հեղուկ (ցանկալի է ոսկորներից արգանակ): Եփվելուց կես ժամ շուտ ավելացնում ենք կարտոֆիլը, սոխը, տոմատի մածուկը, աղ, պղպեղ: Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել կտրատված լոլիկ: Մատուցում ենք նույն սփասքով' համեմելով մանր կտրատված կանաչիով:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը